Այսօր ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ են հանդիպել
Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուներ:
Վերջիններս ՀԽ նախագահին են ներկայացրել իրենց մտահոգությունը
«Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ, քննարկել դրա հետևանքները
օդաչուների հետագա գործունեության վրա:
ՀԽ նախագահն առաջարկել է «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված
իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի
քաղավիացիայի ապագայի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել լայն
քննարկում՝ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների
մասնակցությամբ:
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու
Անի Գասպարյան