«Մենք մրցակից ենք խոշոր ուժերի համար, քանի որ հասցրել ենք հետաքրքրություն առաջացնել»,- այսօր «Ֆորում» ակումբում հայտարարեց «Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը:
Սուքիասյանի ձեւակերպմամբ` նորաստեղծ «Առաքելությանը» գրեթե բոլոր ուժերը խանդով են վերաբերվում:
Երեւանի ավագանու ընտրություններին իրենց կուսակցության ցուցակում երկրորդ համարի անդամը` Սուքիասյանը վստահեցրեց, որ իրենք պայքարելու են իրենց քվեների համար. «Ոչ մեկ իրենց հերանց տանից չեն բերել այդ քվեները»:
Սուքիասյանը անդրադառնալով ՀՀԿ-ի ձեւակերպմանը, թե իրենք Երեւանը ոչ մեկին չեն տալու ասաց. «Անհեթեթ ձեւակերպում է, իսկ ընդհանրապես մենք մեր ձայները պահպանելու համար փորձելու ենք ունենալ առավել թվով վստահված անձինք, ինչպես նաեւ այս առումով համագործակցելու ենք ընդդիմադիր ուժերի հետ:
Կարդացեք նաև
Մենք պատրանքներ չունենք, որ այս ընտրությունները տարբերվելու են նախորդներից, քանի որ արդեն կան ընտրությունները ստվերող երեւույթներ, արդեն մի ահռելի թվով հայաստանցիներ, որոնք չեն բնակվում Երեւանում, եկել սկսել են գրանցվել այստեղ»:
Սուքիասյանը դժգոհեց ԿԸՀ-ից, ասելով, որ ԿԸՀ-ն կատարել է արտաքին գովազդի տրամադրում, բայց այդ ցանկը խայտառակ է, օրինակ «Առաքելությանը»19 տեղ են հատկացրել, որոնց մեծ մասը Գարեգին Նժդեհի փողոցում է այն դեպքում, երբ թաղամասեր կան, որ ընդհանրապես իրենց գովազդի տեղ չունեն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ