Նոր Հաճընում այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ հանդիպումը այցելեց Կոտայքի մարզի ԵԿՄ, մոտեցավ զոհվածների նկարներին, կարդաց, խաչակնքեց:
Հանդիպման ընթացքում Նոր հաճընցիներին նա վստահեցրեց, որ ոչ ոք չի ղեկավարելու այս շարժումը, այն սպասարկելու են միասին՝ ժողովրդի հետ. «Բոլորս սպասարկում ենք այդ հաղթանակը՝ գործով: Ուզո՞ւմ եք հաղթանակ՝ կունենաք, բայց ոչ իմ, ոչ ձեր խոսքով, այլ՝ գործով: Հաղթանակը տրված է, եթե գործենք դրա համար: Դուրս գանք հեշտ, մակերեսային, խոսքի մշակույթից, քրիստոնեական մակերեսային քարոզներից, նժդեհական հավիտենական, բայց մեկ-մեկ սուտ կուսակցականացված մեկնություններից: Ապրիլի 9-ից մեր ապագան մեր ձեռքում է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստեց բնակիչներին, որ պայքարը կարող է ունենալ գարուն, աշուն, մեկ-մեկ՝ ձմեռ. «Բայց անպայման Փաշինյանի ասած երջանկությունը, ՀՅԴ-ի ասած ամբողջականությունը, ԲՀԿ-ի նորմալ հոսանքի ասած բարօր ապագան, ՀՀԿ-ի իրական, բայց փոքրամասնության մեջ գտվող նժդեհականը, ոչ թե այդ խեղկատակները, կեղտոտ գյադաները եւ ամենակարեւորը՝ հայ ժողովրդի ուղնուծուծը հանդիսացող քաղաքացին ասել է, որ սա մեր հայրենիքն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ