Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական զինուժի նման կուտակումը

Ապրիլ 03,2013 11:40

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի՝ զինտեխնիկայի եւ հատուկ ստորաբաժանումների կուտակումներ են նկատվում։

ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական զինուժի նման կուտակումը, եւ ինչպիսի՞ հակաքայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը։

ՊԱՏԱՍԽԱՆ. Հետեւել եմ մամուլի հրապարակումներին, եւ այնտեղ կա նաեւ ադրբեջանական կողմի պատճառաբանությունը, թե իբր հայկական զորքերը ռմբակոծել են ադրբեջանական բնակավայրերը, եւ այս ամենից պարզ է դառնում, որ նրանք էլ չեն հերքում իրենց կուտակումները։ Խնդիրն այն է, որ մենք փաստացի պատերազմական վիճակում ենք գտնվում, եւ քանի դեռ չկա հաշտության պայմանագիր, մենք այս պայմաններում ամեն անակնկալի պետք է պատրաստ լինենք։ Եթե ուզում ես ապրել խաղաղությամբ, պետք է պատրաստ լինես պատերազմի։ Ադրբեջանը երբեք հաշվի չի նստել միջազգային դիտորդների հետ, եւ այս ամենն էլ դրա վառ ապացույցն է։ Սակայն, ցավոք, հարեւաններին մենք չենք ընտրում, հարեւանները մեր կողքին են, եւ մենք պարտավորված ենք նրանց կողքին ապրել, եթե խուճապի մատնվենք, նշանակում է կյանքներս դժոխքի վերածել, մենք պետք է սառը կշռադատենք իրականությունը եւ պատրաստ լինենք։

ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ

ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի անդամ

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես ծանոթ չեմ խնդրին։ Մեզ մոտ՝ Ղարաբաղում, այդ մասին ոչ մի լրատվամիջոց ոչ մի բան չի հայտարարում, եւ եթե այդ կուտակումները կան, ապա իմացեք՝ դա Ադրբեջանին ոչինչ չի տա։ Ու իբր թե Ադրբեջանն այսօր պատրաստ է կռվի՝ իմ ուղեղում, ճիշտն ասած, չի տեղավորվում։ Սա, ինձ թվում է, կապված է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի հետ։ Իրենց մոտ ներքաղաքական իրավիճակը լարված է, եւ միգուցե հենց իրենք են լրատվամիջոցներով ասել, թե հայկական կողմը կուտակումներ է անում իրենց սահմանի վրա, որ մարդիկ խառնվեն իրար, քանի որ եթե պատերազմ լինի, մարդկանց քշելու են բերեն կռվի դաշտ, ինչպես 1994-ին եղավ մեզ մոտ։ Ներկա պահին մեզ մոտ՝ Ղարաբաղում, ամեն ինչ լավ է ու խաղաղ, եւ չեմ կարծում, որ այս ամենը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ որեւէ կապ ունի։ Կրկնում եմ՝ մոռացե՛ք, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները պատերազմ կսկսեն մեր դեմ, քանի որ այդ դեպքում շատ ծիծաղելի վիճակում կհայտնվեն։

ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալմայոր

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930