Կարապետ Ռուբինյանը՝ Նոր Հաճընում
Այսօր Նոր Հաճընում Կարապետ Ռուբինյանը խոսեց ապրիլի 9-ի երդմնակալության մասին: Նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը երդվելիս ասելու է, թե պայքարելու է Հայաստանի Հանրապետության բարեկեցության համար. «Բայց իրականում շարունակելու է իր ընտանիքի բարեկեցության մասին մտածել, իր եղբայրը շարունակելու է թալանել, իր պնակալեզ շրջապատը շարունակելու է գաղջ մթնոլորտ սահմանել ՀՀ-ում: Մենք ապրիլի 9-ին հավաքվելու ենք, միանձնյա ոչ ենք ասելու այդ ռեժիմին եւ այո ենք ասելու Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը: Ինչքան շատ մարդիկ լինեն, այնքան տպավորիչ կլինի, բայց խոսքը միայն տպավորություն ստեղծելու մասին չէ, դա կբերի նրան, որ ի վերջո իշխանւթյունները հասկական, որ այլեւս չեն կարողանալու այդ մեթոդներով ղեկավարել իրեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Օ’, նավավա’ր… նավավա’ր… (շարունակությունը հիշու՞մ եք)))))))))))))