Ռուսական «Известия» թերթը գրում է, թե Ուկրաինայի պրեմյեր լիգայի ամենամեծ պահանջարկ ունեցող ֆուտբոլիստներից մեկը՝ Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ակումբը կարող է փոխել, եթե պոտենցյալ գնորդը նրա համար պատրաստ լինի վճարել 30 միլիոն եվրո: Աղբյուրը նաեւ նշում է, որ տղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի եւ Ռուսաստանի առաջատար ակումբները եւ ավելացնում, որ ակումբը հրաժարվում է մեկնաբանել հայ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ