Մենք` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ապրող ՀՀ քաղաքացիներս և ծագումով հայ Գերմանիայի Հանրապետության քաղաքացիներս, մեր բողոքն ու անվստահությունն ենք արտահայտում Սերժ Սարգսյանին, ՀՀ ներկայիս կառավարությանն ու իշխանություններին, Հանրապետական Կուսակցությանը: Խորը վշտով փաստելով, որ չնայած արդար ու օրինական ընտրություններին ուղված մեր բազմաթիվ հայրենակիցների հետևողական ու անձնուրաց ջանքերի ՀՀ գործող իշխանությունները, Հանրապետական Կուսակցության և մի շարք այլ կուսակցությունների հովանավորության տակ գործող անհատները այնուամենայնիվ օգտագործելով պետական միջոցներ, վարչական ռեսուրսներ ու անօրինական մեթոդներ կեղծեցին ընտրությունների ընթացքն ու արդյունքները:
Հաշվի առնելով վերջին տարիների հետևյալ դառը նախադեպերը.
• Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Երևանի կենտրոնում բացահայտորեն, տեսախցիկների առկայությամբ ապտակեց գործարար մի կնոջ ու անպատիժ մնաց ու շարունակում է պաշտոնավարել որպես մարզպետ
• Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ապտակեց ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակցի ու կարճատև դադարից հետո նախարարի պաշտոն ստացավ
• Վահե Ավետյանին դաժանաբար սպանած հանցագործների մի մասը լկտիաբար ծաղրում է Ձեր իսկ „արդարադատությանը“, իսկ հանցագործների մյուս մասն ու նրանց հովանաորյալները բարգավաճում են ազատության մեջ
• 2008 թվի մարտի մեկի մարդասպաններն ու պաշտոնական դիրքը չարաշահած պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ նրանց փոխարեն դատապարտվել ու դատապարտվում են իրավական բարձր գիտակցություն ունեցող ՀՀ օրինակելի քաղաքացիները
• մյուս անօրինություններին, այդ թվում նաև Ա1+ հեռուստաընկերությանը եթերից զրկելուն, քաջատեղյակ եք ինքներդ
փաստում ենք, որ Սերժ Սարգսյանի ու նրա իշխող թիմի անօրեն մի ստվար զանգված ոչ միայն ի վիճակի չէ ըստ էության իրավական պատասխանատվության ենթարկել վերոհիշյալ անօրեններին ու ՀՀ ընտրությունները կեղծողներին, այլ իրավական ապաստան ու անպատժելիություն է երաշխավորում նրանց:
Հիմնվելով վերոհիշյալ դառը իրականության ու փաստերի վրա դիմում ենք Սերժ Սարգսյանին.
Մի շարունակեք կործանել մեր ու մեր պապերի երազած պետությունն ու պետականությունը: Մեր բազմաչարչար Ժողովուրդը Սուրիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Սերժ Սարգսյան չի ընտրել:
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին, Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա շուրջ խմբված առողջ ուժերին:
Դր. Գնունի Կարապետյան
Գերմանիա, Դուսելդորֆ
Դաս իշ ֆանտաստիշ… մենք… մենք.. մենք, վերջում էլ մի հատ Գնունի… ինքը իր աչքին այդքան շատ է՞ երևում
https://www.facebook.com/events/426062844154823/
Վրդովմունքը արտահայտող Գերմանահայերի ամբողջական ցանկր տեղադրված է համապատասխան ինտերնետային հղման մեջ, պարոն Ֆանտաստիշ: