Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Աբովյանում. «Սերժ Սարգսյան, դու չես կարող մեզ պահել մեր տներում»

Ապրիլ 03,2013 10:38

Այսօր Աբովյանում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն այստեղ է՝ ՀՀ ժողովրդի իշխանությունը պաշտպանելու համար. «Ես այսօր այստեղ եմ՝ Աբովյանում, Աբովյանի քաղաքացուն արձանագրելու, որ ես ճանաչում եմ իր ընտրության արդյունքը: Ես ինձնից կախված առավելագույնն անելու եմ՝ աբովյանցու ընտրությունը, ՀՀ քաղաքացու ընտրությունը պաշտպանելու համար, որովհետեւ սա շարժում է՝ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ շարժում է՝ ՀՀ քաղաքացուն բարձրագույն իշխանություն տալու համար: ՀՀ քաղաքացին կատարել է իր ընտրությունը: ՀՀ ժողովրդի ընտրությունը ինձ համար գերագույն օրենք է, եւ ես պարտավորված եմ ինքս ինձ զգում մինչեւ վերջ պաշտպանելու այդ որոշումը»:

Անդրադառնալով ապրիլի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ օրը մարդիկ չպետք է մնան հեռուստաէկրանների առաջ եւ անտարբեր հետեւեն, թե ինչպես է Սերժ Սարգսյանը զավթում հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունը. «Դու չես կարող մեզ պահել տներում, մեր բազմոցներին նստեցնելով՝ ճանաչել տալ քո իշխանությունը: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: ՀՀ-ում ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, ի դեմս իր նախագահի՝ պետք է տեր կանգնի այդ իշխանությանը: Որեւէ մեկը չմտածի, թե ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությամբ ընտրված իշխանությունը մեկ օրում 180 աստիճանով փոխելու է իրավիճակը՝ ոսկե գետեր չեն հոսելու, ծառերը ոսկե պտուղ չեն տալու: Բայց դա մի անկյունաքար է, որի վրա պետք է կառուցվի ազատ եւ երջանիկ Հայաստանը: Ապրիլի 9-ին ժողովուրդը պետք է լինի հրապարակում, ցույց տա, որ ինքը դրել է մի անկյունաքարը: Մի անկյունաքարը Արցախյան ազատամարտում տարած հաղթանակն է, անկախությունն է, այդ անկյունաքարերի վրա պետք է կառուցվի ազատ եւ երջանիկ Հայաստանը»:

Նա կոչ արեց անպայման ապրիլի 9-ին լինել հրապարակում եւ ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել, չունի եւ չի ունենալու Սերժ Սարգսյան անունով նախագահ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ինչքան էս “երեսփոխանը” ավելի շատ է երևում այս շարժման հարթակներում, այնքան ավելի են պակասում նորմալ մարդիկ այդ միտինգներից: Մի մասն էլ բայց հատուկ Նիկոլին թամաշա անելու են գնում, ինչպես ասենք գազանանոց` մազալու կապիկ տեսնելու: Վերջերս մի քանի ջահելի խոսակցությու ակամայից լսեցի: Ասում էին` ” արա էսօր էն Նիկոլ-պաշոլյաննին չեթա՞նք լսենք, մի քիչ ղժժանք… արա էտի ինձի բացում ա ապեեեեե…”

  2. Սվետա says:

    Փաշինյանն իսկական լիդեր է, որտեղ նա երևում է` ավելի է մեծանում հետաքրքրությունը, քանզի նա և լավ քաղաքական գործիչ է, և լավ հռետոր:

  3. david says:

    Նիկոլին որպես քաղաքական գործիչ չէի ընդունում ու հիմա էլ չեմ ընդունում: Ավելին, 2008 թվականի մարտի մեկի նրա պահվածքի համար նրան Ղուկաս Ղուկասյանի հետ համեմատեցի, որովհետև այն ժամանակ գտնում էի ու հիմա էլ գտնում եմ, որ լևոնին սատարելը, նրան նորից իշխանության բերելը Հայաստանի համար ամենակործանարար ելքը կլիներ ինչպես 1920 թվականի մայիսին հայ բոլշևիկների ապստամբությունն էր: Դրանք երկուսն էլ ճնշվեցին, սակայն արդյունքում երկիրը թուլացավ: 20 թվականին դա հանգեցրեց Հայաստանի բարոյալքված բանակի խայտառակ պարտությանը` Ղարսի ճակատում: 2008-ն էլ անհետևանք չանցավ:
    Ճշմարտության դեմ մեղանչած չլինելու համար պիտի խոստովանեմ, որ այս դեպքում Նիկոլն իրավացի է: Մեկընդմիշտ պետք է վերջ դնել 1991 թվականից առ այսօր ժառանգաբար իշխանությունը միմյանց փոխանցելու և ժողովրդին իշխանություն ձևավորելու գործընթացից զրկելու արատավոր երևույթին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930