Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Սեդրակյան, անկեղծ խոստովանեք, հնարավո՞ր է առանց կեղծիքների հաղթանակ գրանցել ՀՀԿ–ի օգտին, Դուք «քաղաքի տղայի», երեւանցու համբավ ունեք, մայրաքաղաքի այսօրվա խնդիրների պարագայում ՀՀԿ–ի հաղթանակն իրատեսակա՞ն եք համարում։
– Ինչի՞ չի լինի որ։ Հիմի նախագահական ընտրություններում կեղծիքներ կա՞ր, նախագահական ընտրություններին էլ մաքուր աշխատեցինք, էս ընտրություններին էլ կաշխատենք, նորմալ, է, ի՞նչ է եղել որ։ Բա ուրիշ ո՞վ պետք է լինի։ …Չէ, Դուք ինձ ասեք՝ ո՞վ պետք ա լինի, էդ ցուցակներում մյուս կուսակցությունների ո՞վ կա քաղաքապետի թեկնածու, որ… էս բոլորը հաշվի պտի առնվի, չէ՞։
– Ինչո՞ւ եք այդպես ասում, օրինակ, Վարդան Օսկանյանն է ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում…
Կարդացեք նաև
– Վարդան Օսկանյանին մի հատ բերենք Սովետաշեն, բաց թողնենք, ինքը կարա՞ իրա տուն գնա, կգտնի՞ իրա տան տեղը, որ քաղաքապեւո էլ դառնա։
– ….Վահագն Խաչատրյանը՝ նախկին քաղաքապետ, ՀԱԿ ցուցակում։
– Եկեք մեռելների մասին չխոսանք, մենք խոսում ենք նոր… Դրանք անցած պատմություններ են, վերջացել են, ոնց որ հարամելու համար սնկի պես դուրս են գալիս, աճում են, մենք ունենք մեր քաղաքապետը, մենք՝ մեր քաղաքի ժողովուրդս, ուզում ենք Տարոն Մարգարյանին։ Հիմա ոնց որ իրանք
մտածում են, դա իրանց խնդիրն է, բայց մենք արդեն որոշել ենք, երեւանցիներով ուզում ենք մեր քաղաքապետը լինի Տարոն Մարգարյանը:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»