Րաֆֆի Հովհաննիսյանն Աբովյանում կոչ արեց բնակիչներին ապրիլի 9-ի հավաքին մասնակցել: Նույն կոչը նաեւ ուղղեց նաեւ կոսակցություններին. «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ,ն ՀՀԿ, ՕԵԿ, արտախորհրդարանական եւ ԲՀԿ: ԲՀԿ-ն նույնպես պիտի որոշի՝ ապրիլի 9-ին դո՞ւրս է գալու իր անցյալի սեփական սխալից, մեղսակցությունից եւ դառնալո՞ւ է ժողովրդի կողքը կանգնող նորարար ուժ, թե՞ ոչ: Փետրվարի 18-ին այդ մեծ, հարուստ կուսակցության հետագիծը խառն է»:
Նա նշեց, որ հենց Աբովյանում ժողովրդի մի մասը մասնակցեց ընտրություններին՝ իր ազնիվ քվեն տալով, մյուս մասը թաքուն, վախկոտ մասնակցեց այս իշխանության անօրեն վերարտադրմանը. «Աբովյանը հաղթեց՝ հավատաց իրեն հենց Կոտայքի կենտրոնում: Ես խոնարհվում եմ ձեր առաջ՝ այդ հավատքի, իրավասիրության, իրավատիրության համար: Այն տեղերը, որտեղ ավելի համատարած, կեղտոտ, հակաիրավական, հակաքրիստոնեական էին խախտումները՝ Գեղարքունիքից Սյունիք, Արագածոտն, Արմավիր եւ Արարատ՝ այնտեղ է, որ երեւում է այս իշխանակարգի հոգեվարքը, վախը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ