Իտալիայի եւ Արգենտինայի ազգային հավաքականները պատրաստվում են ընկերական հանդիպում անցկացնել:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ խաղը, ենթադրաբար, կկայանա օգոստոսի 14-ին: Իսկ «Eurosport»-ը հավելում է, որ այդ հանդիպումը կազմակերպվելու է ի պատիվ նորընտիր Հռոմի Պապ Ֆրանսիսկ Առաջինի, որը արգենտինական «Սան-Լորենս» ֆուտբոլային ակումբի երկրպագու է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ