Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Երեւանի «Փյունիկը» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է Կապանի «Գանձասարին»: Միակ գոլը հանդիպման 27-րդ րոպեին խփել է Դավիթ Զաքարյանը:
Այսօր կայանալու է կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը: Մայրաքաղաքի «Միկան» սեփական դաշտում ընդունելու է հանրապետության առաջնության միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի