Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին «Արմավիա»-ի գրասենյակի մոտ։
Սնանկացման գործընթացի մասին հայտարարած ընկերությունը խոստացել էր վերադարձնել իրենց տոմսերի արժեքը, բայց դուռը փակ էր:
Մոսկվայաբնակ Մայիս Գասպարյանը իր ընտանիքի 16 անդամներով այսօր արդեն պետք է մեկներ Հայաստանից: «Դեպք է պատահել, եկել եմ Հայաստան, ընտանիքով եկել ենք հուղարկավորության: 16 հոգի այսօր պետք է ժամը 10-ին թռնեինք,բայց ախր ես էլ ֆիրմա ունեմ, գործ ունեմ», -ասում է Մայիս Գասպարյանը։
Այսօր առավոտվանից «Արմավիա» ընկերության գրասենյակի դիմաց իրենց գնած տոմսերի գումարը պահանջող մարդիկ հերթապահություն էին իրականացնում՝ ընկերությունից որեւէ մեկին տեսնելու հույսով: Նրանց մեծ մասը «Արմավիայից» տոմսերը գնել էին էլեկտրոնային տարբերակով։
«Տղաս է գնել հետադարձ տոմսը Մոսկվայից, 15 հազարի ռուսական ռուբլի ենք տվել՞, -ասաց Ալլա Չապյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք այստեղ: