Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց Կարինե Ասլամազյանի անհատական ցուցահանդեսը

Ապրիլ 02,2013 22:15

10771076Այսօր Նկարիչների տանը տեղի ունեցավ երաժիշտ, դիզայներ Կարինե Ասլամազյանի նկարների անհատական ցուցահանդեսը:

Սա թվով երկրորդ ցուցահանդեսն է, որն իրականանում է Նկարիչների տանը: Առաջին անգամ Կ. Ասլամազյանի անհատական ցուցահանդեսը տեղի էր ունեցել Նկարիչների տանը 2004 թվականին` նվիրված Սվյատոսլավ Ռերիխի ծննդյան 100-ամյակին: Այս անգամ ցուցահանդեսը նվիրված էր բոլոր կանանց և  մայրերին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 7-ը:  Երեւանյան այս ցուցահանդեսին Կարինեն ներկայացրել է հին ու նոր ավելի քան 60 նկար:

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը Ասլամազյանի աշխատանքներում հասցրել էր նկատել գույները և շատ նկարներում կրկնվող Քրիստոսի պատկերը. «Ես որպես մասնագետ ոչինչ ասել չեմ կարող, բայց որպես կողքի աչք, պետք է ասեմ, որ հաջողված աշխատանքներ են: Հետաքրքիր էր Քրիստոսի պատկերը մի քանի նկարներում, գունային զուգորդումներն ու հետաքրքիր լուծումները:  Նկարներում գերիշխում էր կապույտ գույնը, որը ես շատ եմ սիրում: Միայն դրական լիցքերը կարող են դրդել մարդուն, որ նա սկսի ստեղծագործել, իսկ այսօր այդ լիցքերն այնքան մեծ են, որ անկասկած կազդեն Կարինեի հետագա ստեղծագործական աշխատանքների վրա»,-ասաց երգչուհին:

Նկարները ոչ միայն ներկայացված էին ցուցադրության, այլև ենթակա էին վաճառքի, ինչի մասին վկայում էին մի շարք նկարների կողքին փակցված փոքրիկ գրությունները` «Վաճառվում է»: Վաճառքի ենթակա նկարների կողքին չկար գումարի չափը, որը հետաքրքրում էր գնելու նպատակով ցուցասրահ այցելած անձանց: Նկարների գնի եւ վաճառքի ձեւի մասին մեր հարցերին, տիկին Ասլամազյանը պատասխանեց. «Այդ առումով ոչինչ ասել չեմ կարող, քանի որ նման հարցերով զբաղվում է աղջիկս` Գայանե Ասլամազյանը, և ցանկացողները կարող են դիմել իրեն»:

Մեր այն հարցին, չէ՞ որ աշխատանքները ձերն են, և դուք շատ ավելի լավ կարող եք իմանալ յուրաքանչյուր աշխատանքի արժեքը, տիկին Ասլամազյանը պատասխանեց. «Միանշանակ փոխհամաձայնեցում կա: Գները տարբեր են, նայած աշխատանք: Նվազագույն չափը, որն անհրաժեշտ կլինի որևէ նկար ձեռք բերելու համար, կկազմի 2 հազար դոլլար»,-ընդգծեց Կարինե Ասլամազյանը:

Հիշեցնենք, որ Կարինեն առաջին մասնագիտությամբ երաժիշտ է: 32 տարեկան հասակում ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա, թեեւ իր առաջին նկարը նկարել է 15 տարեկանում: 2006 թվականին նկարչուհին ներկայացրել է իր աշխատանքները Լոս-Անջելեսում եւ Նյու Յորքում: 2011 թվակակնին ցուցահանդես է ունեցել Մոսկվայում:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930