Լրահոս
Օրվա լրահոսը

Որ չլինի գլխացավանք, այլ միայն բարի լուրեր (տեսանյութ)

Ապրիլ 02,2013 21:56

11 տարի առաջ այս օրը Ա1+ հեռուստաընկերությունը վերջին անգամ դուրս եկավ եթեր։ Հաճախականությունների մրցույթում զուտ տեղեկատվական ուղղվածություն ունեցող Ա1+-ը պարտվեց ժամանցային ծրագրերի մեջ մասնագիտացած «Շարմ» ընկերությանը, որը խոստանում էր մի ուրիշ հեռուստաընկերություն

«Իմաստային առումով եւ մատուցման ձեւով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»,-այդ ժամանակ հայտարարեց «Շարմ» ընկերության ներկայացուցիչ Հրանտ Թոխատյանը։

Հույս ներշնչող հեռուստաընկերությունում «Շարմ» ընկերությունը հույս ուներ իր լրատվությունն ստեղծել Ա1+-ի «Այբ-Ֆե» լրատվական ծրագրի լրագրողների ուժերով՝ պայմանով, որ լրագրողները սարքեն միայն լավ լուրեր։

Մինչեւ ապրիլի 2-ը Ա1+-ի եթերում ձայնի իրավունք ունեին մյուս հեռուստաընկերություններից մերժված ընդդիմադիրները, սոցիալական խնդիրներից դժգոհողները եւ մարզերի բնակիչները։

Ա1+-ն առաջինն էր, որը հասարակությանը տեղեկացրեց, որ 2001-ի սեպտեմբերին «Առագաստ» սրճարանում տեղի է ունեցել սպանություն Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների մասնակցությամբ։ Փորձագետները համոզված են, որ այս ամենը չներվեց Ա1+-ին։ Դրանցից բացի, ըստ փորձագետների, Ա1+-ի եթերազրկումով Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր 2003-ին կրկին զբաղեցնել նախագահի պաշտոնն առանց ավելորդ աղմուկի ու գլխացավանքի։

Հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանն այդ օրերին հայտարարում էր, թե հաճախականությունների մրցույթում Ա1+-ի ուզածը նույնպես հաղթելն է առանց ավելորդ աղմուկի ու գլխացավանքի. «Ա1+-ի լրատվական ծրագրին ես հավանում եմ, բայց դա չի նշանակում, որ Ա1+ ընկերությունը պետք է մրցույթից դուրս լինի, մրցույթի մեջ պետք է լինենք բոլորս»։

Ռոբերտ Քոչարյանն առաջարկում էր տագնապ չբարձրացնել, ինքը լրատվական աշխարհի վատը չի ուզում, Ա1+-ը եթերազրկվել է օրենքի շրջանակներում

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ի պաշտպանություն «Ա1+»-ի ակցիաներից մեկի ժամանակ հայտարարեց. « Ուզում եմ հիշեցնել, որ ֆաշիստական Գերմանիայում հրեաներին ոչնչացնում էին նույնպես օրենքի շրջանակներում»

Ա1+-ի եթերազրկման հաջորդ օրերին միջազգային կառույցները հայտարարություններ ընդունեցին, որ Հայաստանում սահմանափակվում է խոսքի ազատությունը։ Հայաստանյան 14 լրատվական կազմակերպություն Ռոբերտ Քոչարյանից պահանջեց եթեր վերադարձնել Ա1+-ը։ 17-ը հակադարձեց՝ առանց Ա1+-ի էլ Հայաստանում ոչինչ չի սպառնում խոսքի ազատությանը:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930