Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմով եղավ Եղվարդում, Ուջանում, Թալինում, Արթիկում, Գյումրիում, Արմավիրում: Բոլոր հանդիպումներին անխտիր ներկա էին ոստիկանության աշխատակիցներ, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանից շուտ հանդիպման վայրում էին եւ տեսախցիկները միացրած սպասում էին նրան: Ոստիկանների այստեսակ վերահսկողությունը նորություն չէ ընդդիմության նման հանդիպումների համար:
Սակայն այսօր հանդիպումների ժամանակ նկատեցինք, որ այդ ամբողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի մեքենային գաղտնի հետեւում է լուսանկարում պատկերված Լեքսուս RX 330 մակնիշի եւ 55 AM 525 պետհամարանիշի մեքենան: Մեզ հաջողվեց լուսանկարել նաեւ այդ մեքենան վարողին:
Ուշագրավ է, որ այդ մեքենայի վարորդը, իբր շեղելու համար մեր ուշադրությունը, խաչմերուկներում գնում էր ոչ թե մեր ուղեգծով, այլ թարթիչները միացնում էր եւ ուղեւորվում լրիվ այլ ճանապարհով, սակայն մի քանի վայրկյան անց շրջադարձ էր կատարում եւ նորից գաղտնի հայտնվում էր նույն ճանապարհին, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա թիմը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև