Մարալիկցու եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:
Այսօր չնայած որեւէ հանդիպում նախատեսված չէր, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց մի քիչ քայլել նաեւ Մարալիկում եւ բարեւել իրեն հանդիպած բնակիչներին:
Մի կին մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ բողոքեց. «Միայնակ, անտեր կնիկ եմ: Ոչ նպաստ, ոչ օգնություն, ոչ տուն: Էս ի՞նչ ապրել է՝ հեչ բան: Ի՞նչ եմ ապրում՝ հիվանդ: Աշխատում եմ՝ տանում եմ Թալինի հիվանդանոցները»:
Րաֆֆի Հովհաննիսյանը տատիկին հույս տվեց՝ «Բայց շատ առողջ տեսք ունես, լավ ջահել տեսք ունես դու»: Տատը պատասխանեց՝ «Հո 100 միլիոն տարեկան չեմ, Հովհաննիսյան ջան, ես էլ քո ազգից եմ, Հովհաննիսյան եմ»:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը համբուրեց, համբերություն մաղթեց կնոջը եւ հեռացավ: Aravot.am-ը մի շարք խնդիրներից բողոքող կնոջը խնդրեց ներկայանալ: Կինը խառնվեց իրար ու այսպես ներկայացավ՝ «Կարապետյան»՝ մոռանալով, որ ընդամենը մի քանի րոպե առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ Հովհաննիսյան էր ներկայացել: Ավելի ուշ պարզվեց, որ նա Ասյա Հովհաննիսյանն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ