Ըստ Datalex կայքի՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի նախկին դասախոս Սիրուշ Իսրայելյանը իր դասախոսական աշխատանքը վերականգնելու համար դիմել է պրովոկացիոն քայլին: Նա հանցագործության արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով՝ մտել է նույն համալսարանի շիրանարարության դեպարտամենտի ղեկավար-դեկան Պետրոս Համբարձումյանի աշխատասենյակ և, առանց վերջինիս համաձայնության, փորձել է ծրարի մեջ դրված 600.000 ՀՀ դրամ տալ Համբարձումյանին, ինչի նպատակով գումարը դրել է նրա սեղանին ու հեռացել` նման եղանակով կատարելով կաշառքի պրովոկացիա: Ս. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես տեղեկանում ենք Datalex.am կայքից, այժմ գործը գտնվում է Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների դատախազությունում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ