Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ Սեւանից. քաղաքապետը ոստիկանների հետ բնակիչներին ահաբեկում է

Ապրիլ 02,2013 20:12

Նա զգուշացնում է սեւանցիներին, որ վաղը չհամարձակվեն գնալ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը:

Վաղը ժամը 14.00-ին նախատեսված է Սեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը՝ բնակիչների հետ:

Քիչ առաջ սեւանցիներն ահազանգել են «Ժառանգությանը», որ Սեւանի քաղաքապետը այնտեղի ոստիկանության աշխատակիցների հետ տնետուն ընկած մեկ առ մեկ բնակիչներին զգուշացնում եւ «հաթաթա» տալիս, որ այդ հանդիպմանը չհամարձակվեն գնալ:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ բնակիչներն ահազանգել են, որ Սեւանի քաղաքապետը հատկապես խիստ զգուշացրել է այն տարածքի բնակիչներին, որտեղ նախատեսված է հանդիպումն անցկացնել, որ չհամարձակվեն հոսանք տրամադրել, որտեղից կարող են միացնել Րաֆֆի Հովհաննիսյանի խոսափողը: Ավելին՝ տիկին Փոստանջյանի խոսքերով. «Այն մարդկանց, որոնք կապեր ունեն Սեւանի քաղաքապետարանի հետ, պետական աշխատողներ են կամ այդպիսի ազգականներ ունեն, նրանց բոլորին զգուշացրել են, որ հանկարծ չգնան վաղը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման: Ընդ որում, ոստիկանությունը քաղաքապետարանի աշխատողների հետ համատեղ քաղաքապետի հրամանն է կատարում»:

Հիշեցնենք, որ Սեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հավաքից հետո Սեւանի քաղաքապետը զրպարտության հոդվածով մեղադրանք է  ներկայացրել բնակիչներից մեկի նկատմամբ, ով քննադատել էր իրեն ընտրակեղծարարության մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նունե says:

    Այդ քաղաքապետը մոռացել է, որ արգելված պտուղը քաղցր է… ))) Հիմա կարծում եմ, ընդհակառակը, ավելի շատ մարդ կգնա; Շնորհակալություն ասենք քաղաքապետին Ժառանգության հետ համագործակցության համար… )))

  2. Հրանտ Պապիկյան says:

    Կարծում եմ իրենք էլ լավ գիտեն, որ մարդ քիչ է լինելու: Իսկ էսպես գոնե դրա մեղքը քաղաքապետի վրա կգցեն, համ էլ խոսալու թեմա կլինի… Երևի Զառան իր մի հեռախոսից “ահազանգել” է իր մյուս հեռախոսին, հետո էլ այդ լուրից “բարկացած” կիսվել է լրագրողների հետ..)))))))

  3. Նունե says:

    Շատ կցանկանյի որ շատ մարդ գնար ու վախը կոտրած տեր կանգնեին իրենց իրավունքներին… Թե չէ սենց էլ չենք հասցնի ապրել քաղաքակիրթ երկրում…

  4. Artur says:

    ոնց որ են կոռեայի բռնապետը մեռավ ասին ով լաց չլինի կպատժվի նույն բռնապետական երկիրն է տարբերությունը մենք աղքատ ենք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930