Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը հետևել է եվրոպական GOSPEL ծրագրով բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի կառուցման աշխատանքներին

Ապրիլ 02,2013 19:37

Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում

Գարեգին Նժդեհի, Չեխովի, Թադևոսյան փողոցներին, ինչպես նաև Արշակունյաց պողոտային հարակից բակային տարածքներում արդեն իսկ մեկնարկել և լայն թափով ընթանում էին բարեկարգման նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի շրջանակում բարեկարգվող բոլոր բակերը կկահավորվեն խաղային ատրակցիոններով, մարզական գույքով, նստարաններով ու զրուցարաններով, ինչպես նաև կապահովվեն նոր արտաքին լուսավորության համակարգով և ոռոգման ցանցով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, իր հերթին, մեկ անգամ ևս շեշետել է, որ քաղաքապետարանի տարեկան ծրագրերը կազմվում են հիմնականում հենց բնակիչների կողմից առաջադրվող առաջնահերթություններով, որոնց հիմքում նախ և առաջ դրված է հարմարավետ մայրաքաղաք ունենալու հիմնանպատակը. «Նախորդ տարի մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացված մեր պարբերական շրջայցերի շրջանակում երևանցիների կողմից բարձրացված հարցերն են, որ այսօր դարձել են ծրագրային առաջնահերթություն և արդեն իսկ մեկնարկել են, որոնց ընթացքին էլ հետևում ենք մեր այս շրջայցերի ժամանակ: Ընդ որում, այս փուլում ևս, հաշվի են առնվում մեր բնակիչների առաջարկները, ինչն, իմ կարծիքով, իսկապես շատ կարևոր է»,-նշել է քաղաքապետը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Շիրակի փողոցի 12 և 14 շենքերի բակային տարածք: Ամիսներ անց այստեղ բնակիչների տնօրինմանը կհանձնվի հանգստի նորաստեղծ հարմարավետ գոտի: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում իրականացվող աշխատանքների մեկնարկը մեծ ոգևորություն էր առաջացրել բնակիչների շրջանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակիչների հետ միասին գնահատելով աշխատանքների ընթացքը, մեկ անգամ ևս նշել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության հիմնանպատակը Երևանի համաչափ զարգացման ապահովումն է և որ բարեկարգման ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ: Բնակիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքում հետևողականորեն իրականացվող աշխատանքների համար:

Ֆրունզեի 6/3 և 6/4 շենքերի բակում էլ արդեն ամռանը փոքրիկների տնօրինմանը կհանձնվի ֆուտբոլի նոր, փոքր խաղադաշտ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Քաղաքապետին ներկայացնելով բակային տարածքներում  ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը, վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Երևանի համար 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվում է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։

Համաձայն նախագծի, բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը նախատեսված է նաև հաշմանդամների համար։

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։

«Սա ներդրումային ծրագիր է, որն իրականացնում ենք Մարսել քաղաքի հետ համագործակցելով: Ծրագրի իրականացման արդյունքում, Շենգավիթ վարչական շրջանում, կունենանք սպորտային խաղահրապարակ, որից կօգտվեն ոչ միայն դպրոց հաճախող աշակերտները, այլև հարակից բակերի երեխաները»,– նշել է քաղաքապետը դպրոցի աշխատակազմի և թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Մարզահրապարակի շինարարությունը նախատեսված է ավարտել մինչև մայիսի 1–ը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930