Լրահոս
Օրվա լրահոսը

Pasadena Star-News. «Փասադենայի հայերը հակամարտում են Ցեղասպանության հիշատկի օրվա, զոհերի հուշարձանի համար»

Ապրիլ 02,2013 19:25

Փասադենայի՝ իրարից անջատ հայ համայնքները ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության երկու տարբեր հիշատակի արարողություն կանեն, բացի այդ նրանք մրցակցում են Հիշատակի այգում ցեղասպանության զոհերի հուշարձանի կանգնեցման հարցում: Գրում է «Փասադենա Սթար-նյուզ» թերթը:

Փասադենայի «Հայ դատի» հանձնախումբը Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն է կազմակերպել ապրիլի 24-ին ժամը 10:00-ին քաղաքային դահլիճում: Ճիշտ նույն ժամին, Փասադենայում հիմնված Հայ համայնքի կոալիցիան, որը նախորդ տարիներին հիշատակի արարողությունը անցկացնում էր էր այդ դահլիճում, այս անգամ կանցկացնի Հիշատակի այգում:

Քաղաքի պաշտոնյաներն ասում են, որ սա առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության երկու տարբեր արարողություններ են կազմակերպվում:

«Ցավալի է, որ երկու մրցակցող արարողություններ են լինելու: Հաշվի առնելով, թե արարողություններն ինչին են նվիրված՝ որպես դրսից մարդ ցավում եմ: Հույս ունեմ, որ կողմերը կհամախմբվեն և միահամուռ ուժերով կնշեն հիշատակի օրը», – ասել է քաղաքային խորհրդի անդամ Թերի Թորնեքը, – «Եթե հուշարձանի հետ կապված տարաձայնություններ կան, դա ավելի վատ է: Հույս ունեմ, որ համայնքը կհամախմբվի այս կարևոր հարցի շուրջ»:

Քաղաքապետ Բիլ Բոգարդն ասել է, որ նախընտրելի է մեկ արարողությունը, քանի որ տարբեր արարողությունները կնվազեցնեն մարդկանց քանակը:

Փասադենայի «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Շողիկ Եփրեմյանն ասել է, որ իրենց կազմակերպությունն ամեն տարի քաղաքապետարանի առաջ էր նշում արարողությունը, բայց այս տարի որոշել են քաղաքային դահլիճում անցկացնել այն:

«Մենք ավելի մեծ համայնք ունենք», – ասել է նա:

ՀՀԿ-ի նախագահ Խաչիկ «Քրիս» Շահինյանն ասում է, որ իրենք են սկսել արարողությունները նշել քաղաքային դահլիճում և արդեն երեք տարի է այնտեղ էին նշում: «Սա շատ հիասթափեցնող է, մի բան է, որ չպետք է լիներ», – ասում է նա, – «Ես համոզված եմ, որ խումբը, որը մտադիր է այդպես անել, ընդօրինակել է մեր ավանդույթները: Սա կվնասի մեր նպատակներին և մեր համայնքին»:

Երկու կողմերը նաև վեճի մեջ են 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կանգնեցնելու ծրագրի շուրջ: Երկու կողմերն էլ իրենց գաղափարները ներկայացրել են քաղաքապետարանին և երկու կողմերն էլ պնդում են, որ վերջացնում են իրենց նախագծերը: Արվեստի քոլեջի ուսանող Քեթրին Մենարդը ընտրվել է ՓՀԴՀ-ի նախագիծը ստեղծելու համար, իսկ Վահրամ Հովակիմյանը՝ ՀՀԿ-ի նախագծի:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930