Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենդանիները մարդուն սովորեցնում են սիրել». Կենդանի-մարդ հարաբերությունների մասին

Ապրիլ 02,2013 18:12

19-ամյա Դիանային ամեն առավոտ արթնացնում է իր շնիկը: Վերջինիս համարում է իր ամենալավ ընկերը, ում հետ կիսում է իր հացը, անկողինը և առհասարակ կյանքը. «Ես շատ եմ սիրում իմ շանը, նա շատ լավ է ինձ հասկանում, երբ ջղայնացած ու հուզված եմ լինում, նրա հետ խաղալով հանգստանում եմ և դրական լիցքեր ունենում»,-ասում է նա: Հավելում է ՝ ազատ ժամանակ երբեք տանը պարապ չի նստում, խաղում է շնիկի հետ կամ նրան տանում զբոսայգի: Հավաստիացնում է՝ Չառլին (այդպես է շնիկի անունը) երբեք չի խանգարում իրեն դասերի անելիս: Համալսարան հաճախելու ժամանակ շան մասին հոգ է տանում մայրիկը: Նա նաև ասում է. «Ինձ համար միշտ հաճելի է շանս ընկերակցությունը, նրա հետ միասին գնում եմ ընկերուհուս տուն, շոփինգի, մեծ հաճույքով նրա համար շորեր եմ գնում՝ ասես հենց ինձ համար գնեմ»:
Տարածված կարծիք է ՝ընտանի կենդանիները մարդկանց ամենահավատարիմ և ամենալավ ընկերներներն են, որոնք միայն իրենց ներկայությամբ դրական լիցքեր են փոխանցում մարդկանց և ստեղծում ուրախ մթնոլորտ: Հոգեբան Աննա Արազյանի խոսքով՝ նրանք մարդկանց կարող են փողանցել սեր, ջերմություն և սովորեցնել սիրել ու հոգ տանել շրջապատի մասին. «Կենդանիները մարդկանց կողքին են նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ ոք չկա: Երեկոյան, աշխատանքից տուն վերադառնալով, մարդիկ կարող են բացել դուռը և իրենց երկար սպասած շունն այնպիսի ջերմությամբ նրանց դիմավորի, ինչպես երբեմն մարդիկ չեն կարող,-ասում է նա և հավելում,- կենդանիները մարդուն սովորեցնում են սիրել և հոգալ` իրենցից բացի այլ էակների մասին: Իզուր չէ, որ միայնակ երեխաներ դաստիարակող ծնողներին խորհուրդ է տրվում որևէ ընտանի կենդանի թողնել երեխաների խնամքին»: Մամուլում հաճախ ենք հանդիպում այնպիսի երևույթների, երբ տերը պսակադրվում է իր ընտանի կենդանու՝ մասնավորապես թութակի և կատվի հետ, պատահում է նաև, որ նրանք իրենց ողջ կարողությունը կտակում են այդ «փոքրիկ արարածներին»: Հոգեբանը դա չի համարում սիրո դրսևորում, ինչպես ինքն է ասում. «Ավելի շուտ դրանք անորմալ երևույթներ են»: Միևնույն ժամանակ նշում է. «Իսկ շատ կապվել կենդանիների հետ և սիրել նրանց, իհարկե, հնարավոր է և նորմալ է»:
Կենդանասեր մարդկանց համար շատ կարևոր է այն հանգամանքը, որ իր խնամքին գտնվող կենդանին միշտ լինեն իրեն կողքին: Սակայն երբեմն, որքան էլ զարմանալի է, հատկապես ամուսնության շեմին գտնվող աղջիկները ընտրության առաջ են կանգնում ՝ կամ պետք է միայնակ տեղափոխվեն ամուսնու բնակարան կամ վերջ իրենց ապագա ընտանիքին: Մեր հերոսուհին՝ Դիանան, հավաստիացնում է ՝չի պատրաստվում կանգնել ընտրության առաջ. «Չառլին ինձ միշտ հավատարիմ է : Ես ավելի լավ է չամուսնանամ, քան ընտրեմ մի մարդում, որի հարցում վստահ չեմ լինի, որ ընդմիշտ հավատարիմ կմնա ինձ և չի դավաճանի»,-ասում է նա:
Աննա Արազյանի խոսքով՝ կենդանին կարող է դառնալ չամուսնանալու պատճառ. «Ես նման դեպքերում որպես ամուսնության չկայացման պատճառներ կառանձնացնեմ ոչ թե կենդանու գոյությունը, այլ արժեհամակարգերի տարբերությունը և փոխզիջումների չգնալը այն դեպքում,երբ օրինակ` զույգից մեկը դեմ է մյուսի պահած կենդանուն, իսկ վերջինս արդեն երկար տարիներ նրա մոտ է ապրել և դարձել է կարևոր տվյալ մարդու համար»,-ասում է նա:
Կան նաև մարդիկ, ովքեր սիրում են վայելել իրենց կենդանիների ընկերակցությունը և թույլ չեն տալիս, որ մեկ ուրիշը ներխուժի իրենց աշխարհ և խանգարի իրենց անդորրը: Հոգաբանը սրա վերաբերյալ ասում է. «Միգուցե լինեն մարդիկ, ում բավական է կենդանու առկայությունը իրենց կողքին կամ ովքեր բավարարվում են դրանով: Դրանք կարող են լինել հասարակության խոցելի խմբերը` ծերեր, հաշմանդամներ, կամ պարզապես միայնության ձգտող մարդիկ: Տվյալ մարդիկ կարող են հաշտվել իրենց կարգավիճակի հետ, ոչ թե դադարեն լինել միայնակ»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930