Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի Գյումրու հանրահավաքը նկարահանում էր նաև ոստիկանը (ֆոտոշարք)

Ապրիլ 02,2013 17:51
PrevPhoto
NextPhoto

Քիչ առաջ ավարտվեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Գյումրու Թատերական հրապարակում: Չնայած աշխատանքային թեժ ժամ էր, այդուհանդերձ հրապարակը դարձյալ լիքն էր, այս անգամ կարելի էր տեսնել նոր դեմքերի, ընդ որում, դասախոսների, ուսուցիչների ու այլ մտավորականների: Հանրահավաքը տեղի ունեցավ առանց ոստիկանության հետ բախումների , ոստիկանները թեև բավականին մեծ թիվ էին կազմում, սակայն թույլ չտվեցին իրենց ավելորդ պատմություններ ստեղծել, ընդհակառակը՝ մինչև Յոթ վերք եկեղեցի ուղեկցեցին «Ժառանգության» առաջնորդին:

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին այս անգամ Գյումրի էր եկել միայն Ռուբեն Հակոբյանն ու հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը : Լրագրողների մեծ մասի ուշադրությունը գրավեց այն, որ «02» հերթապահ մաս հագուստը կրող ոստիկանը ևս նկարահանում էր հանրահավաքը` լրագրողների պես չարչարվելով, լարվելով, որպեսզի բաց չթողնի որևէ արժեքավոր դրվագ:

Գյումրեցիները որոշեցին ապրիլի 7-ին, առավոտյան ժամը 9-ին իրենց ընտրած նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով ոտքով Գյումրիից շարժվել դեպի մայրաքաղաք:

Հանրահավաքի ավարտից հետո «Ժառանգության» առաջնորդը գյումրեցիների ուղեկցությամբ դարձյալ գնաց Յոթ վերք եկեղեցի, աղոթեց, 7 մոմ վառեց, որից հետո քաղաքի բնակիչները նրան ճանապարհ դրեցին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Ոստիկանից բացի, Գյումրու հանրահավաքը մանրակրկիտ նկարահում էր նաև Սամվել Բալասանյանի՝Րաֆֆու Սամվելի օպերատորը: Այս խղճուկը պետք է Բալասանյանին ներկայցներ տեսագրությունն ամբողջությամբ, որպեսզի Բալասանյանն ամրապնդեր իր ցանկությունը՝ թռնել արդեն Րաֆֆու գիրկը:Չէ, որ չմասնակցելով Սերժ Սարգսյանի Գյումրիում կազմակերպած հյուրասիրությանը և լքելով նախագահի ՛՛հացի սեղանը՛՛, Բալասանյանը հասկացրեց՝իմ վրա հույս չդնեք: Թե որքանով էր Գյումրու քաղաքապետի պահվածքը անքաղաքավարի, ոչ կառեկտ և, վերջապես, դաստիարակությունից զուրկ, մամուլը գրեց 2 օր և լռեց:Բայց դա աններելի արարքն էր, որը չի կարող ներվել:Երկրի նախագահը ընտրյալ մարդ է , երկրի խորհրդանիշն է, ու, վերաջպես, Գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ մերժել նրա հրավերը և չմասնակցել նրա մեծարմանը փաստացի քո տան՝Գյումրու մեջ, ՝նշանակում է՝ չունենալ այն ,ինչ վերևում ասացի:Այսքանը, ուզեցա կիսվել ձեր հետ:

  2. Gaspar says:

    Պա հոոոոոոոոոոո, փաստորեն Վարդանիկի մարդիկ էլ են եղել հանրահավաքին, որ տեսել են քաղաքապետարանի օպերատորին))) Վարդանիկ բռնվեցիր, փաստորեն ճիշտ էին ասում, որ Րաֆֆիի հետ էիր հա?)

  3. Marat says:

    Բայց որ հիմա նայում եմ Գյումրուն, ոնց որ նոր ծնված լինի , էդ նառկամանների ձեռքից ազատվեց վերջապես

  4. Աշոտ says:

    Բավական է նայել կադրերը և պարզ կդառնա ,թե ովքեր են եղել հանրահավաքը նկարահանողները, միայն անտեղյակները կարող են չիմանալ ով -ով է, ևս մեկ անգամ ձեր քոմենթներով ապացուցեցիք, որ Բալասանյանն այլ ելք չունի, քան ընկնել Րաֆֆու գիրկը, հաստատելով որ նկարահանողների մեջ իր մարդիկ են եղել:Իսկ քաղաքը պետք է ազատել տկարախտով տառապող և ճակատի վրա մի քանի տառեր դնողներից, որոնք ինչպես եղել են դավաճան սեփական կուսակցություններում, այդպես էլ մնացել են`մի խազ անգամ չպակասեցնելով իրենց այդ կերպարներից: Այս տողերը գրելու համար պետք չէ համակրանք կամ հակակրանք ունենալ ”հնի ու ներկայի” նկատմամբ, պետք է կարողանալ ճիշտը տեսնել’ մասնավորապես այն գաղջ մթլորոտը, որը թևածում է այժմ քաղաքում և Գյումրու քաղաքապետարանում:Սրբի դեմքով մարդասպանը, որի զոհը Ժդանովականցի կինն էր, քաղաք է ղեկավարում ,իսկ իր վարորդի եղբայրը` իր փոխարեն փտում բատում: Մի հատ խնդրում եմ քայլեք Գյումրու կենտրոնով և փոշուց ու աղբի կխեղդվեք, դա է ,երևի, ”նոր ծնված Գյումրին”?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930