Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 200 երիտասարդներ անդամագրվեցին ՀՀԿ-ին

Ապրիլ 02,2013 17:34

Այսօր՝ Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 23-րդ տարեդարձի օրը, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 200 երիտասարդների անդամագրումը ՀՀԿ-ին: 2013թ. ընթացքում շուրջ 1000 երիտասարդ հայտ է ներկայացրել՝ ՀՀԿ շարքերում ընդգրկվելու համար։

Կուսակցական տոմսերի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երկտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

Կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երիտասարդներին ներկայացրեց ՀՀԿ ստեղծման պատմությունը, կուսակցության անցած ուղին։

«Երիտասարդության հիմնախնդիրները մշտապես եղել են ՀՀԿ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ես նույնպես երիտասարդ եմ և ձեզնից մեկը: Մենք միասին շատ գործ ունենք անելու»,- դիմելով ներկաներին՝ նշեց Տարոն Մարգարյանը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը, շնորհավորելով երիտասարդներին իրենց շարքերը համալրելու կապակցությամբ, նկատեց, որ 23 տարիների ընթացքում ՀՀԿ-ն պարբերաբար համալրվել է երիտասարդներով, և կուսակցությունում սահուն սերնդափոխությունը մշտական գործընթաց է։ «Երիտասարդները ՀՀԿ ԵԿ-ին արդեն իսկ ներկայացրել են իրենց նոր գաղափարներն ու ծրագրերը, և բնականաբար, կրողն ու մասնակիցն են լինելու այն ամբողջ գործընթացներին, որոնք կիրականացվեն մեր կողմից»,- նշեց Կարեն Ավագյանը։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովսեփ says:

    Իրան հարգող և ոչ մի քաղաքացի չի կարա ՀՀԿ-ական դառնա: ՀՀԿ-ին անդամակցում են մի քանի պատճառներով: Ըստ իս`
    1. պաշտոնամոլության
    2. շողոքորթելու
    3. կոռուպցիոն կերակրատաշտից օգտվելու
    4. արտոնյալների կարգին դասվելու
    5. իրանց լավ զգալու

    ու նմանատիպ բազում բացասական երևույթների համար:

    ՀՀԿ-ն էնքան ա իրան վարկաբեկել, որ ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ոնց կարա իրան բարոյապես մաքուր համարող մարդը ցանկանա ՀՀԿ-ական դառնալ:
    Մեկ ա, չեմ հավատում, ինչքան էլ բարձր գոռան, թե իբր նժդեհական գաղափարների կրող են, չեմ հավատում ու վերջ: Նրանք բոլորն էլ հետին մտքեր ունեն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930