Միացյալ Նահանգները հերքում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ներկայացված մեղադրանքները, որոնց համաձայն` երկրում գործող ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություններն իբր ֆինանսավորում են ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը:
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը երեկ երեկոյան Վաշինգտոնում կայացած ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է. – «Ամերիկյան կառավարության կողմից ֆինանսավորվող ժողովրդավարական նախագծերը չեն ուղղվում կոնկրետ կուսակցությունների կամ որեւէ գաղափարական ուղղության կարիքները հոգալուն»:
Ադրբեջանի իշխանամետ մամուլը պնդում էր, թե Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի Բաքվի գրասենյակը 2 միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանում «ֆեյսբուքյան հեղափոխության» իրականացմանը:
Գեւորգ Ստամբոլցյան
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան