Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատամհատիկիս օրն ապացուցեցի, որ որոշողը միշտ ես եմ». Երիտասարդների հումորի ու լրջության աստիճանը

Ապրիլ 02,2013 17:19

Առաջին տպավորությամբ տարօրինակ թվացող ու զարմանք առաջացնոսղ  «Առավոտ երիտասարդականի» հարցերն ուղղված երիտասարդներին շարունակվում են 🙂  Օրվա հարցն է՝ «Ո՞վ է որոշողը», պատասխանները տարբեր են՝ սկսած ծիծաղելիներից մինչև չափազանց լուրջ:

«Իհարկե պետությունը, – կարծում է 22-ամյա Հրանտը, – մենք միայն ենթարկվողներն ենք կամ էլ ընդվզողները, չնայած մակերեսորեն ցույց են տալիս, թե ժողովուրդն է որոշում, բայց դե հետո տեսնում ենք ժողովրդի որոշումն ու պետությանը և համոզվում, թե ով է իրական որոշողը, և ով ձևական»

«Ամեն մարդ իր գլխի տերն է, բայց այդ տերը ոչ միշտ է շահողի դերում լինում», – ասում է 20-ամյա Հեղինեն

«Ճիշտն ասած, մաման միշտ ուզում էր, որ ես բժիշկ դառնամ, բայց ատամհատիկիս օրը ապացուցեցի, որ որոշողի միշտ ես եմ. բժշկությունը ապագա չի, կարևորը բիզնեսն ա», – ժպտում է 18-ամյա Գրիգորը  🙂 :

21-ամյա Լիլիթն էլ կարծում է` որոշողը միշտ խնդիր բարձրացնողն է. «Եթե խնդիր ես բարձրացնում, դու արդեն ունես քո որոշումը խնդրի վերաբերյալ», – ասում է նա:

«Մենք բոլորս էլ որոշողներ ենք, – ասում է 19-ամյա Գայանեն, – կենցաղային  հարցերից մինչև գլոբալ խնդիրներ յուրաքանչյուր օր մեր որոշումն ենք կայացնում»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930