Լրահոս
Օրվա լրահոսը

CBS. «Որդին ողբում է հրուշակեղենի խանութում զոհված իր հայազգի հոր մահը»

Ապրիլ 02,2013 17:17

Անցած շաբաթ Գլենդելի հրուշակեղենի խանութում տեղի ունեցած վթարից զոհված 55-ամյա հայազգի տղամարդու որդին ասում է, որ իր հայրը իսկական քաղաքացու օրինակ էր և հրաշալի ծնող: Հաղորդում է «Սի Բի Էս» առցանց հեռուստակայանը:

Ստեփան Վարդանյանը մահացել է հինգշաբթի օրը, երբ 71-ամյա Վանդա Վոնգի մեքենան մխրճվել էր «Oledina’s» հրուշակեղենի խանութի մեջ:

Վարդանյանը կանգնած էր վաճառասեղանի մոտ և սուրճ էր պատվիրում, երբ մեքենան հարվածեց նրան:

Զոհվածի տղան՝ Գևորգ Վարդանյանը, ասում է, որ իր ընտանիքը ցնցված էր, երբ ստացավ մահվան մասին լուրը.

«Մի պահ դառնագին լացում էինք: Հաջորդ պահին բոլորս նայում էինք նրա նկարին ու ծիծաղում, որովհետև այդպիսին էր նա, միշտ ժպտում էր», – ասում է Գևորգը:

Գևորգը պատմում է, որ իր հայրը ժամագործ էր, որը երկար տարիներ աշխատել է ավիատիեզերքի արդյունաբերության ոլորտում: Նա իր չորս հոգանոց ընտանիքը 1997թ. տարել էր Ամերիկա՝ նրանց ավելի լավ կյանք պարգևելու համար:

Գևորգն այժմ սպասում է Վոնգի գործով ոստիկանության հետաքննության արդյունքներին: Վոնգը նախկինում դատապարտված չի եղել:

«Ով էլ լինի այդ անձը, ես համոզված եմ՝ նա չէր ուզում, որ նման բան տեղի ունենա, բայց մենք պետք է պարզենք ինչն էր պատճառը, ես սա այսպես չեմ կարող թողնել», – ասում է նա:

Ոստիկանությունից հայտնել են, որ հոգեկան խանգարումները, ոգելից խմիչքը կամ թմրանյութերը վթարի արդյունք չեն դիտարկվում:

Ոստիկանությունը ուսումնասիրում է ավտոմեքենան՝ պարզելու, թե արդյոք մեխանիկական անսարքությունը չէր վթարի պատճառը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930