ՖԻԴԵ-ն հրապարակել է կայծակնային շախմատի վարկանիշային դասակարգման ցուցակը` ապրիլի 1-ի դրությամբ:
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջատարների տասնյակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Նա զիջում է Մագնուս Կարլսենին, Ալեքսանդր Գրիշչուկին, Սերգեյ Կարյակինին, Հիկարու Նակամուրային, Վիշվանաթան Անանդին, գերազանցում` Վեսելին Տոպալովին, Գատա Կամսկուն, Յան Նեպոմնյաշչիին եւ Պյոտր Սվիդլերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ