Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ բերման ենթարկված ԲՀԿ-ականի մասին. «Հանցագործության հետ գործ ունենք»

Ապրիլ 02,2013 16:35

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «հերթական անհեթեթություն» համարեց ոստիկանություն բերման ենթարկված ԲՀԿ-ական երիտասարդի մասին լուրը:

Zham.am-ի տեղեկություններով, բերման ենթարկված երիտասարդից պահանջում են ավագանու ընտրություններում չաշխատել ԲՀԿ-ի համար:

«Ծանոթ չեմ դեպքին: Արդեն մոդայիկ է դարձել երիտասարդների շրջանում` ինչ-որ խախտումներ եթե լինում են, անմիջապես վերագրում են այս կամ այն կուսակցությանը, որ այս կուսակցության անդամ ենք, քաղաքական հետապնդում է: Վատ օրինակ է»,- Aravot.am-ին ասաց պարոն Սահակյանը:

Նրա խոսքերով. «Նման իրավիճակում, մանավանդ հետաքննվող գործերը, չի կարելի բերել քաղաքական դաշտ: Քաղաքական դաշտն ավելի լուրջ խնդիրներ ունի, քան կողքից կարող ենք ինտրիգներով խառնաշփոթ ստեղծել: Հանցագործության հետ գործ ունենք: Մեր երկրում որեւէ խախտում, զանցանք, հանցանք, երբ կատարվում է, անպայման պետք է բերենք , ասենք քաղաքական գործով է: Քաղաքականությունն այդքան չի կարելի տրորել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930