Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանկագիր Երվանդ Պետրոսյան. Տեխնոլոգիաները չէ, որ գրողներ են ծնում

Ապրիլ 02,2013 16:27

Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է: Այս առիթով կազմակերպված հանդիպման ժամանակ մանկագիր Երվանդ Պետրոսյանն ու հոգեբան Սամվել Խուդոյանը անդրադարձան մանկագրության ոլորտին, դրա խնդիրներին եւ Հայաստանում զարգացածության մակարդակին:

Ըստ պարոն Պետրոսյանի`մեզ մոտ կա երիտասարդ մանկագիրների պակաս: Եվ չնայած զարգացող տեխնոլոգիաներին` միշտ չէ, որ դրանք նպաստում են մանկագիր դառնալուն, քանի որ տեխնոլոգիաները չէ, որ գրողներ են ծնում: «Երիտասարդի մոտ ծնողական զգացմունքը դեռ այնքան էլ ուժեղ չէ: Նրանք ավելի եսակենտրոն են, դա էլ խանգարում է փոքրերի տեսանկյունից աշխարհին նայել: Այդ պատճառով երեխաների համար գրելու կարողությունը գալիս է հասունության հետ»,- պարզաբանեց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Անդրադառնալով ներկայիս հեքիաթային, մուլտային կերպարներին` բանախոսները նշեցին, որ 20-րդ եւ 21-րդ դարերի միջեւ էական տարբերությունները շատ չեն: Փոխվող բաղադրիչը միայն պերսոնաժներն են, իսկ պատմությունների հիմքում ամեն ինչ նույնն է:

Իսկ երեխաների վրա տեխնոլոգիաների ազդեցության մասին խոսելիս նրանք նշեցին, որ դրանք որոշակի բացասական ազդեցություն ունեն, սակայն պետք չէ անտեսել նաև դրականը. «Ե´վ ժամանակները, և´ թեմաները փոխվում են, բայց ինչքան էլ տեխնոլոգիան զարգանա, հեքիաթի, բանաստեղծության «ծիտն» ու «բազեն» կշարունակեն հետաքրքրել երեխաներին»,- նշեց մանկագիրը, հավելելով, որ զարգացող տեխնոլոգիաները չեն վերացնի երեխաների հետաքրքրությունը հեքիաթների հանդեպ, քանի դեռ նրանք երազանքներ ունեն եւ ցանկանում են, որ բարին հաղթի:

Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930