Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը ԲՀԿ-ականներին բերման ենթարկելու մասին. «Ոչ ոք բերման չի ենթարկվել, առավել ևս՝ չի ձերբակալվել»

Ապրիլ 02,2013 16:23

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը ձերբակալելէ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների: Սրանով ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հերթական փորձն է արվում՝ դրանից դիվիդենտներ շահելու հեռակա նպատակով:

Իրականում տեղի է ունեցել հետևյալը:

Այս տարվա մարտին ոմն Արմեն պայմանավորվածություն է ձեռք բերել Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող, չգործող պտուղբանջարեղենի կրպակներից մեկը վարձակալելու մասին: Կրպակատերը հետագայում որոշել է այն հետ վերցնել և դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ պատրաստ է վերադարձնել վարձավճարը:  Դիմումի կապակցությամբ պարզաբանումներ տալու նպատակով վարձակալը հրավիրվել է ոստիկանություն:

Ինչպես տեսնում եք՝ ոչ ոք բերման չի ենթարկվել, առավել ևս՝ չի ձերբակալվել, և հաղորդագրությունը որևէ աղերս չունի իրականության հետ:

Կրկին հիշեցնում ենք. ոստիկանությունը վերկուսակցական և վերքաղաքական կառույց է, ծառայում է օրենքին ու ժողովրդին, գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ առանց տարբերակում դնելու ոստիկանություն հրավիրված քաղաքացու կուսակցական և ցանկացած այլ պատկանելության մեջ:

Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, նման հայտարարություններ տարածելուց առաջ ճշտել փաստերը, իսկ եթե որևէ մեկին թվում է, թե այս կամ այն կուսակցության պատկանելը դրոշակ դարձնելով կարելի է բարձրացնել «պաշտպանվածության աստիճանը», ապա, հավաստիացնում ենք, խոր մոլորության մեջ է: Ամեն օր հարյուրավոր մարդիկ տարբեր հարցերով այցելում են ոստիկանություն, և նրանց կուսակցական պատկանելությունը իրավական հետևանք չի ունենում ու չի կարող ունենալ: Օրենքի առաջ հավասար են են բոլորը:

ՀՀ ոստիկանություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930