«Նոր նորքի ոստիկանության բաժանմունքից նոր ենք դուրս գալիս: Պարզվում է, որ քաղաքացի կա, որը տարածք է վարձակալությամբ հանձնել մեր կուսակցականներից մեկին, հետո ցանկացել է ետ ստանալ ու ինչ-ինչ խոսակցություններ են գնացել: Բայց դա դեռ պարզաբանման փուլում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ երիտթեւի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ հրապարակումներ եղան այն մասին, որ Երևանի Նոր Նորքի ոստիկանությունը բերման է ենթարկել ԲՀԿ ներկայացուցիչ մի քանի երիտասարդների ու նրանցից պահանջել են, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի օգտին չաշխատեն:
Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում նաեւ հավելեց, որ թերեւս մինչեւ երեկո հարցը իր պարզաբանումը կստանա եւ այն ժամանակ էլ հնարավոր կլինի արդեն առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ ու վերլուծել իրավիճակը:
Անկախ ամեն ինչից, ԱԺ պատգամավորը հարկ է համարում հիշեցնել, որ ԲՀԿ-ում սկզբունք կա` մեկը բոլորի համար, բոլորը` մեկի, ու, որ կուսակցականները եւ հատկապես ինքը, իբրեւ երիտթեւի ղեկավար, միայնակ չեն թողնելու ԲՀԿ-ական երիտասարդներին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ