Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի ընդունարանում ծեծի գործով

Ապրիլ 02,2013 15:54

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր, ժ.15-ին շարունակվեց Արմեն Խալոյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Դատական վիճաբանությունների փուլում այսօր մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրողը: Նա հիմնավոր համարեց նախաքննության ժամանակ ձեռք բերված ապացույցները, որոնք հաստատվել էին այս գործով տուժողներ Մերուժան Հակոբյանի, Հայկ Կարապետյանի, Ռաֆայել Սարգսյանի ցուցմունքներով:

Ըստ այդ ցուցմունքների՝ Արմեն Խալոյանին անցյալ տարվա. հոկտեմբերի 25-ին, ժամր 16.45-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության վարչական շենքի ընդունարանում ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելություն կազմակերպելու հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Հակոբյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, աղմկել է և հայհոյել, բռնություն գործադրել՝ ձեռքերով հարվածել է Մ. Հակոբյանին ու նրան պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Մեղադրողը նաեւ հայտնեց, որ ամբաստանյալի՝ դատարանում տված ցուցմունքները պատասխանատվությունից խուսափելու միտում ունեն: Մեղադրողը պահանջեց Ա. Խալոյանին դատապարտել 5,5 տարվա ազատազրկման եւ 30 հազար դրամ տուգանքի: Պաշտպանական ճառին պատրաստվելու համար Խալոյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը խնդրեց 10 օր ժամանակ:

Դատական նիստը նշանակվեց ապրիլի 16-ին:

Ի դեպ, պաշտպանական ճառի հետ կապված՝ ձեռնպահ ենք մնում հրապարակել այս գործով ուշագրավ մանրամասներ եւս: Դրանք կհրապարակվեն ճառից հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930