Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խորհրդային տարիներին կառուցված շենքերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար». Փոխքաղաքապետ

Ապրիլ 02,2013 15:33

Այսօր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի քննարկման ժամանակ դժգոհություն հնչեց, որ Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակներն ու մուտքերը ոչ մի հարմարություն չեն ընձեռում հաշմանդամություն ունեցող անձանց գոնե դուրս գալ շենքի բակ:

Դժգոհությանն անդրադարձած փոխքաղաքապետ Կամո Արեյանի հավաստմամբ, խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերից եւ ոչ մեկը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

«Որեւէ շենքում նախատեսված չէ թեքահարթակներ, բռնակներ մուտքերում ու թեքահարթակներ մուտք տանող աստիճանների մոտ: Դրա համար էլ հայտնվել ենք այսպիսի վիճակում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ օրենքի նոր նախագծով երկար ժամանակ է պահանջվելու այդ շենքերը հարմարեցնելու համար»:

Փոխքաղաքապետը նշեց, որ այժմ Երեւան քաղաքում կառուցվող որեւէ շինություն ավարտական ակտ չի ստանում, եթե այն չունի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակներ ազատ տեղաշարժվելու համար:

«Բացի մասնավոր տներից, որոնք անձի սեփականությունն են եւ կառուցվում են իրենց տերերի հայեցողությամբ»,-նշեց Կ. Արեյանը: 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930