Փետրվարի 24-ին ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների հանձնման ժամանակ երկու ուսանողի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել. էկրանին հայտնված նկարը և քննություն հանձնողի տվյալները չեն համապատասխանել: ԵՊՀ ներկայացուցիչները խնդրի կարգավորման նպատակով դիմել են TOEFL iBT քննությունը կազմակերպող և պատասխանատու միջազգային ընկերությանը:
Այս ընկերության կողմից տեխնիկական խնդիրների պատճառների ուսումնասիրության և կարգավորման նպատակով ներկայումս ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների հանձնումը ժամանակավորապես դադարեցվել է: Հարկ է նշել, որ ի հայտ եկած տեխնիկական խնդիրները չեն առաջացել ԵՊՀ-ում TOEFL iBT քննութունը կազմակերպող ստորաբաժանման մեղքով, և առկա խնդիրների վերացումը կախված չէ ԵՊՀ-ից:
TOEFL iBT քննությունների հանձնումը ներկայումս կարևոր է այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են ընդունվել ասպիրանտուրա, քանի որ Հայաuտանի Հանրապետությունում, աuպիրանտուրայի ընդունելության կարգի համաձայն, աuպիրանտուրայի դիմորդը ավարտական տարվա ընթացքում պետք է հանձնի քննություն oտար լեզվից, մասնավորապես՝ TOEFL iBT:
Խնդիրը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ԵՊՀ ռեկտորատի անմիջական ուշադրության կենտրոնում, և ներկայումս քննարկվում են խնդրի լուծման տարբերակներ: Ամեն դեպքում ԵՊՀ ռեկտորատը հավաստիացնում է, որ ձեռնարկվելիք լուծումները կբխեն ասպիրանտուրայի դիմորդների շահերից:
Կարդացեք նաև
ԵՊՀ մամուլի հաղորդագրություն