Երևանի Նոր Նորքի ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել ԲՀԿ ներկայացուցիչ մի քանի երիտասարդների: Zham.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ-ական երիտասարդներից պահանջել են ավագանու ընտրություններում չաշխատել ԲՀԿ-ի օգտին: Մեր ճշտած տեղեկության համաձայն բերման է ենթարկվել ԲՀԿ-ական մեկ երիտասարդ:
ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր կուսակից ընկերներ Վահե Էնֆիաջյանի և Տիգրան Ուրիխանյանի հետ արդեն ոստիկանությունում են` իրավիճակին տեղում ծանոթանալու համար: ԲՀԿ-ական պատգամավորները բարձրացել են ոստիկանության պետի մոտ` պարզաբանելու ստեղծված իրավիճակը`առանց լրագրողների: