Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքի նոր նախագծում դրույթներն ավելի հստակ են».Արմեն Ալավերդյան

Ապրիլ 02,2013 15:07

«Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինքն՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ, ի՞նչ ակնկալիքներ ունի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նոր նախագծից, ասաց. «Նոր նախագիծը բավականին առաջադեմ է, մնում է՝ մեխանիզմներն ու օրենսդրական ակտերը, որոնք մեզանում, ցավոք, ավելի մեծ դերակատարում ունեն, քան մայր օրենքները, շատ հստակ լինեն: Օրինակ՝ քվոտավորման մեխանիզմը շատ առաջադեմ է, եւ մեր կազմակերպությունը շատ է պայքարել, որ այն ներմուծվի նաեւ Հայաստան: Կարծում եմ՝ դրա շնորհիվ զբաղվածության մեծ աճ կգրանցենք»,- ասաց կազմակերպության նախագահը ու նշեց՝ չնայած օրենքի նոր նախագծում դրույթներն ավելի հստակ են նշված, բայց որոշակի մտավախություններ կան, որ այդ դրույթները հնարավոր է՝ գործնականում ամբողջովին չկիրառվեն:

Արմեն Ալավերդյանն ողջունում է օրենքի նոր նախագծում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանող դրույթներն ու կարծում է, որ դրանք փոխկապակցված են մատչելիության դրույթների հետ:

«Եթե մենք սպասենք լիակատար մատչելիությանն, ապա կարող են շատ-շատ սպասել: Մատչելիության օրենսդրական պահանջն արդեն վաղուց կա, բայց դրա իրագործումը բավականին ցածր մակարդակի վրա է: Դրա համար պետք է հստակ պատժամիջոցներ կիրառվեն»,-ասաց «Ունիսոն» հ/կ նախագահը:

 Աշոտ ԱԹԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930