Լրահոս
Օրվա լրահոսը

Կապ կա,՞ արդյոք, նախագահական ընտրությունների եւ գյուղապետի սպանության միջեւ (Տեսանյութ)

Ապրիլ 02,2013 14:51

«Շատ լավ մարդ էր, ժողովրդական մարդ էր, թշնամիներ չուներ, իր սպանությունը ոչ մեկին էլ ձեռնտու չէր: Ինքը ժողովրդին էր հարգում, ժողովուրդն իրեն, աշխատող մարդ էր, գյուղի համար շատ բան է արել, բարեկարգել էր փողոցները, կանաչապատել եւ այլն»,- այսպես արտահայտվեցին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչները իրենց գյուղապետ Հրաչ Մուրադյանի մասին:

Գյուղապետի սպանությունը համագյուղացիների համար առեղծված է, սակայն նրանցից ոմանք մի բան նշեցին՝ Հրաչ Մուրադյանը թշնամիներ չուներ, բայց հնարավոր է՝ սպանությունը կապված լինի փետրվարին կայացած նախագահական ընտրությունների հետ:

Քանի որ Մուրադյանը արդար մարդ էր, այդպես նշեցին համագյուղացիները, չէր հանդուրժում կեղծիքները, իսկ Պռոշյան գյուղում նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել էր Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, Նաիրիի քննչական բաժանմունքի պետ Արսեն Սարգսյանը դժվարացավ պատասխանել հարցին՝ սպանությունը ընտրությունների հետ կապ ունե՞ր, թե՝ ոչ, միայն նշեց, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, իսկ մնացած հանգամանքները նախաքննության ընթացքը ցույց կտա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930