Արթիկում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից եւ հրաժեշտից հետո նրա բարձրախոսը վերցրեց մի բնակիչ՝ Պատվական Սարգսյանը եւ չնայած տեխնիկայի՝ արդեն անջատված լինելուն, սկսեց բարձրախոսով մի հանրահավաք էլ ինքն անցկացնել: Նա կոչ էր անում արթիկցիներին, որ իրենց միակ փրկությունը խորհրդարանը ցրելու մեջ է. «Մենք ունենք դեպուտատներ, Գալուստ Սահակյանը, Շարմազանովը, Խոսրով Հարությունյանը, Խոսրով Հարությունյանի տղեն: Տո գրավել են մեր ժողովուրդը»:
Ըստ նրա, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր մտավորականների գլուխը կերել են. «Նրանց պետք է խորհրդարանից մաքրել: Իսկական նախագահ ունենք, որ պետք է օլիգարխներին մաքրել: Էս ի՞նչ ա մեր վիճակը՝ օրական թանկացում»:
Արթիկցիները ողջունեցին իրենց համաքաղաքացու ելույթը, իսկ Պատվական Սարգսյանը իր խորին շնորհակալությունը հայտնելով իրեն լսողներին՝ խնդրեց լրագրողներին իր խոսքերը չխեղաթյուրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իսկ որտեղից վերցրեցիք, որ Շարմազանովը օլիգարխ է: Մարդկանց մասին կարծիք հայտնելուց առաջ նախ նրանց կենսագրությունն ուսումնասիրեք և մի զբաղվեք անտեղի վարկաբեկությամբ: