Գերմանիայում բռնցքամարտի ծագող նոր հայ աստղ Նոել Գեւորը «Տեսակետ» մամուլի ակումբում խոսեց իր նպատակների մասին:
«Ցանկանում եմ մինչեւ տարեվերջ, կամ եկող տարի Եվրոպայի կամ Միջմայրցամաքային տիտղոսի մենամարտ անցկացնել, իսկ հետո նվաճել նաեւ աշխարհի չեմպիոնի կոչումը», – ասաց նա: Հարցին, թե հայկական ճաշատեսակներից ո՞րն է ամենից շատ սիրում, Նոելը պատասխանեց. «Դժվար է ասել: Շատ եմ սիրում մեր խորովածը եւ ընկույզի մուրաբան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ