Ոլորտի պատասխանատուներն ընդունում են, որ գործող օրենքում առկա են թերություններ եւ խոստանում են դրանք շտկել
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանում հաշվառված են շուրջ 186 հազար հաշմանդամություն ունեցող անձինք, որոնցից 8 հազարը երեխաներ են: Հայաստանի բնակչության 6 տոկոսը կազմում են հաշմանդամություն ունեցող մարդիկ:
Բնակչության այս 6 տոկոսի համար 1993 թվականից գործում է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում քննարկվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի խորհրդարանական լսումները:
Կարդացեք նաև
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հավաստմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման մասին օրենքի նոր նախագծով ոլորտում սպասվում են համալիր փոփոխություններ:
Նախարարի խոսքով՝ նախագծով կատարվելիք փոփոխությունները չպետք է զուտ ձեւական բնույթ կրեն, այլ՝ լինեն միայն գործնական:
«18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության սահմանման մոդելը նախեւառաջ պետք է կապված լինի
Հաշմանդամություն ունեցող անձի պահպանված աշխատունակության հետ: Մեր հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ներգրավելն եւ նրանց աշխատունակության պահպանման հիման վրա նրանց աշխատանքով ապահովելն է»,-ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը՝ նշելով, որ օրենքի նոր նախագծով կգործեն նաեւ քվոտավորման մեխանիզմներ:
Աշոտ ԱԹԱՅԱՆ