«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր հրավիրված Նոել Գեւորի (Նորայր Միքայելյան) հետ հանդիպմանը մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը, որը Գերմանիայում ներկա է եղել հայ բռնցքամարտիկի մենամարտերին եւ հասցրել նաեւ նրա մասին տեսանյութ պատրաստել, խոսելով Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկների մասին, ասաց, որ Նոելի վերջին մենամարտից առաջ գերմանական մամուլն անդրադառնալով այնտեղ բնակվող հայ բռնցքամարտիկների` վերջին շրջանում հաճախակիացող հաջողություններին, Դավիթ Գրաֆից հետո Նոելին գնահատել է որպես ծագող եւս մի հայ աստղ եւ կարծիք հայտնել, որ մի քանի տարի հետո այս քաշային կարգում հայերը ամենաուժեղը կլինեն աշխարհում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ