Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ա1+»-ը եթերազրկվեց, բայց չփակվեց

Ապրիլ 02,2013 13:26

Բարի օր, եթերում Այբ-ֆեի հիմնական թողակումն է»:
Այսպես հինգ տարի ամեն օր «Ա1+»-ի լրատվական թողարկման պատասխանատուները ողջունում էին իրենց հավատարիմ հեռուստադիտողին:

2002 թվականի ապրիլի 2-ին հեռուստադիտողը վերջին անգամ տեսավ իրեն ամեն օր զույգ ժամերից տասնհինգ պակաս ողջունող թիմին:
«Ա1+»-ի ազդանշանը հայաստանյան հեռուստաէկրանին երեւաց վերջին անգամ:
Հեռուստեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը` Գրիգոր Ամալյանի գլխավորությամբ, առանց հաշվի առնելու հանրային կարծիքն ու ապրիլի երկուսին նախորդած հանրային քննարկումները, եթերազրկեց «Ա1+»-ը:

«Ա1+»-ը Եթերազրկվեց, բայց չփակվեց: Այն շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին ու իր հեռուստադիտողին, այսօր` նաեւ ընթերցողին ու ինտերնետ օգտատերերին:

«Դիտեք մեզ, ճանաչեք Ձեզ»…
«Կարդացեք մեզ, Ճանաչեք Ձեզ»…
Այս կարգախոսը ուղեկցում է «Ա1+»-ին արդեն տասնհինգ տարի: Սա կարգախոս չէ, այլ կրեդո «Ա1+»-ի յուրաքանչյուր լրագրողի համար:

«Ա1+»-ի եթերազրկումից հետո հեռուստադիտող հասարակությունը ոտքի կանգնեց եւ պահանջեց վերանայել ՀՌԱՀ-ի որոշումը: Բազմահազարանոց ցույցեր, երթեր, հանրահավաքներ, քաղաքական ընդդիմությունը իշխանություններին ուղղված պահանջներում ներառեց նաեւ «Ա1+»- ին եթեր վերադարձնելու պահանջը:
Իսկ «Ա1+»- ը շարունակում էր իր հիմնական առաքելությունն անգամ եթերազրկումից ժամեր հետո, պատրաստում էր օրվա լրահոսը եւ Ազատության հրապարակում հատուկ տեղադրված մոնիտորի միջոցով եթեր հեռարձակում:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930