Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զինվորի սուտ մատնության, ոչ բնական սեռական հարաբերության, դռնփակ նիստի մասին

Ապրիլ 02,2013 12:50

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ս. Աղաբեկյանի նախագահությամբ անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին զինծառայող, շարքային Նարեկ Հ-ի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունն ավարտեց: Նարեկը մեղավոր ճանաչվեց ՀՀ քր. օր-ի 363 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվեց 3 տարի ժամկետով ազատազրկման:

Մարզում դատական նիստերը ընթացել են դռնփակ:

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում էլ մարտի 10-ին նշանակված դատական նիստը նույնպես դռնփակ կլինի:

Ըստ նախնական տեղեկությունների, հետախուզական դասակի վարորդ-հետախույզ, կոչումով շարքային, Նարեկ Հ-ն անցյալ տարվա ապրիլի 13-ին ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարանում կարգապահական տույժ կրելու ընթացքում, կարծելով, թե «ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ ունեցած անձինք ազատվում են զինվորական ծառայությունից և զորացրվում ԶՈւ շարքերից, խաբեության այլ միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կրելուց ազատվելու նպատակով սուտ տեղեկություններ է հայտնել, թե մինչ բանակ զորակոչվելն ընկերուհու հետ ոչ բնական ճանապարհով ունեցել է սեռական հարաբերություններ»:
Նախաքննության ժամանակ Նարեկ Հ-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:Նա ցուցմունք է տվել, որ ծառայության նշանակվելու առաջին իսկ օրերից չի կարողացել հարմարվել զինվորական ծառայությանը, առավոտյան վերկացին, ֆիզպատրաստությանը, զինվորական առօրյային, կարգապահությանը: Նա ինքնակամ թողել է զորամասի տարածքը, սակայն նույն օրն էլ երեկոյան ինքնակամ ներկայացել է զորամաս: Հաջորդ օրը զորամասի հրամանատարի կողմից ենթարկվել է կարգապահական տույժի` 10 օրով կալանքի: Կարգապահական խցում, ըստ մեր տեղեկությունների, այդ ժամանակ տույժ են կրել 5 ժամկետային զինծառայողներ, որոնց խոսակցություններից էլ լսել է, թե իբրև ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ ունեցած զինծառայողները ազատվում են զինվորական ծառայությունից և զորացրվում պահեստազոր: Նա խցում գտնվողներին հայտնել է, թե ընկերուհու հետ հարաբերվել է ոչ բնական ճանապարհով: Խցընկերներն այդ մասին հայտնել են մեկուսարանի հսկիչին, ինչից հետո էլ նրան տեղափոխել են այլ խուց, ապա

մեկ այլ զորամաս, ըստ նրա՝ «գալուբոյների», ինչը սակայն վառ երեւակայության հետեւանք էր, ամեն գնով չծառայելու խղճուկ հնարք:

Հրամանատարը նրան տեղափոխել է ՌՈ բաժնի ընդունիչ-բաշխիչ:

Դատական նիստում վկա հրամանատար, կապիտան Ե.Հ-ն ցուցմունք է տվել, որ Նարեկն հրաժարվել է իր զորամասում շարունակել ծառայությունը, պատճառաբանելով, թե տվյալ զորամասում ժամկետային զինծառայողները պիտակավորված են, սպառնացել է ինքնավնասում կկատարի:

Դատարանը սակայն գնահատելով Նարեկի, վկաների, շարքայիննների, կապիտանի ցուցմունքները, գտել է, որ կատարած հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին:

Բողոքաբեր կողմը վիճարկելու է պատժաչափը:

Հիշեցնենք, որ Նարեկ Հ-ն կալանավորված է 2012թ. օգոստոսի 20-ից:
Քրեական գործը հարուցվել էր ՀՀ ՊՆ 1-ին կայազորային քննչական բաժնի կողմից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930