Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Արա Աբրահամյանը մերժել Սեւանի հարցով զբաղվելու առաջարկը

Ապրիլ 02,2013 12:41

Այսօր գիտությունների ազգային ակադեմիայում քննարկվեց Սեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկելու հարցը: Քննարկման նախաձեռնությունը «Terra- Viva» միջազգային էկոլոգիական շարժման նախագահ Նիկոլայ Դրոզդովինն էր, որը անձնական պատճառներով չէր կարողացել Հայաստան այցելել:

ruben-melqonyanԹե ինչ կտա Սեւանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկելը, ԳԱԱ արտասահմանյան անդամ, նախագծի նախաձեռնող խմբի համանախագահ Ռուբեն Մելքոնյանը բացատրեց. «Առավելությունները էկոլոգիական հարցերն են: Որովհետեւ Հայաստանում կա Սեւանա լճի մասին օրենք, ուղղակի այդ օրենքը չի պահպանվում: Շատ ենք խոսում Սեւանա լճի հիմնախնդիրների մասին, բայց շատ հարցեր կան, որոնք պետք է լուծենք: Եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում մտնենք, առաջին հերթին այդ կազմակերպությունից որոշ գումարներ պետք է գան , մյուս կողմից ավելի ուշադրություն կդարձվի, որ Սեւանա լիճը պետք է փրկել: Մենք կարծում ենք` Սեւանա լիճը անվերջ մեզ պետք է ծառայի, բայց նա էլ է պահանջում իր նկատմամբ լուրջ ուշադրություն: Այն, ինչ կատարվում է Սեւանի ափերում` տարբեր անհասկանալի շինարարություններ, էկոլոգիայի տեսակետից` մաքրություն չկա»:

Նրա խոսքերով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելով, կլուծվի նաեւ Սեւանա լճի ձկնատեսակների պահպանման խնդիրը. «Բոլոր հարցերը` ձկանտեսակները, բնությունը: Բայկալը 2000 թվից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է, մենք հիմա դրել ենք Սեւանի խնդրի լուծումը»:

Պարոն Մելքոնյանը զարմանում է` ինչու Սեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հարցում շահագրռված անձ մինչեւ հիմա չի եղել. «Առաջարկել էին Արա Աբրահամնյանին, որը ինքը այս գործը վերցնի իր ձեռքը: Անհասկանալի էր, նա անուշադրության թողեց այդ հրավերքը: Ընկեր Դրոզդովն էլ ասաց` Աբրահամյանին փոխարինենք Մելքոնյանով… Զարմանում եմ, որ մինչեւ հիմա ոչ ոք Հայաստանից այդ հարցը չի դրել: Ես Սեւանի գործով մասնագետ չեմ, բայց հոգիս տանջում է, ոնց կարող է Սեւանը չլինել այդ ցուցակի մեջ: Ի՞նչ է մենք զիջում ենք Բայկալ լճին»:

Նա ասաց, որ դեռ դրված չեն չափանիշները, որոնցով Սեւանը կկարողանա մտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակ:

gabrielyanԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն էլ ասաց, որ Սեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկելու հարցը դեռ խորհրդային տարիներից է բարձրացվել. «Երբ Բայկալը մտցրեցին այդ ցուցակի մեջ, Սեւանն էլ էին պատրաստվում, բայց ինչ-ինչ պատճառներով չմտավ»:

Թե ինչքանով է Սեւանը համապատասխանում այդ ցուցակում ընդգրկելու համար սահմանված չափանիշներին, պարոն Գաբրիելյանն ասաց. «Դե պետք է միջազգային հանրությունն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշի` պատրա՞ստ ենք: Եթե գտնի` պատրաստ ենք, կընդգրկի, եթե` ոչ, ուրեմն` ոչ»:

Թե ինչու ոչ թե Հայաստանում, այլ դրսում են շահագրգռված Սեւանն այդ ցուցակում ընդգրկելու հարցում, նա բացատրեց. «Որովհետեւ Սեւանը ոչ միայն Հայաստանի հարստությունն է, այլեւ տարածաշրջանի: Ռուսաստանն ու հարակից երկրները շահագրգռված են, որ Սեւանի վիճակը լավանա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930