Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:
Գյուղապետն այսօր ժամանակից շուտ է աշխատանքի եկած եղել, ներս մտնելուց առաջ կրակել են: Կրակոցի ձայն չի լսվել:
Առաջինը եղբայրն է դին տեսել:
Հրաչ Մուրադյանը ՀՅԴ անդամ էր 1990 թվականից եւ մասնակցել է Արցախյան ազատամարտին: Նրա մարտական ընկերներն այժմ այստեղ են: Նրանք լռում են, չեն հասկանում, թե ինչպես կարող էր այսպես լինել:
Ամբողջ գյուղը հավաքվել է դեպքի վայրում:
Կարդացեք նաև
Շուտով քննչականի պետը կխոսի լրագրողների հետ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ