Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տասը զոհ տվեցինք, մինչև հնչեց՝ «Գնացեք տուն»

Ապրիլ 02,2013 11:56

Երբ Րաֆֆի Հովհաննիսյանից ակնկալում ենք քայլերի հաջորդականություն, ինքներս մեզ պետք է հարցնենք՝ իսկ մե՞նք ինչպես ենք դա պատկերացնում։ Նրանք, ովքեր իրենց ձայնը տվել են այս իշխանությունների դեմ և, ինչպես ինքս, իրենց ձայնը չփոշիացնելու համար քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի անվան դիմաց, կարծում են, թե իրենց դիրքորոշումն արդեն պայքար է։ Եվ, առհասարակ, ոչ մի այլ պարտավորություն իրենք չունեն, քանի որ քվեարկել են ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, այլ Սերժ Սարգսյանի դեմ։ Սակայն պատասխանատվությունը թողնել Րաֆֆիի վրա, նստել տանն ու զայրանալ՝ ինչու տրամաբանություն չեն տեսնում նրա գործողությունների մեջ, նույնքան անտրամաբանական է։

Համեմատություններ են արվում 2008-ի և այսօրվա միջև՝ եզրակացությամբ, որ 2008 թ-ի շարժումը նպատակային էր, ուղղված էր համակարգը կազմաքանդելուն։ Իսկ այսօր նման հեռանկար չի երևում, ամեն ինչ կասկածելիորեն խաղաղ է։

2008-ին ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում բղավում էր «Ման-վել, Ման-վել», և հավաքվածներն ունիսոն վանկարկում էին։ Այսինքն՝ ընդդիմության առաջնորդը հիացած բացականչում էր այն խորհրդանիշերից մեկի անունը, ում նմանների դեմ պայքարելու համար մարդիկ գնում էին իր ետևից։

Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած էր ժամանակին Կալանավայրերի վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը, որն իր սադիզմով, գազանություններով հայտնի էր հատկապես 1996 թ.-ի իրադարձություններից հետո ձերբակալվածներին։

Եվ 2008-ի մարտի 1-ին, անգամ նրանք, ովքեր դեմ էին Տեր-Պետրոսյանին, Ազատության հրապարակում տեղի ունեցածից հետո, երբ խաղաղ, քնած մարդկանց վրա հարձակվեցին ներքին զորքերն ու ոստիկանները, դուրս եկան փողոց՝ պատրաստ գնալ մինչև վերջ՝ «կազմաքանդել քրեաօլիգարխիկ համակարգը»։ Տասը զոհ տվեցինք, մինչև հնչեց՝ «Գնացեք տուն»։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930