Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԳՄ անդամ Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից:
– «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս երդվելու է այդ օրը, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում…
– Նախագահը գալու է երդվի, շատ հզոր ձեւով այդ երդումը պետք է ընդունվի, եւ նախագահը երկրորդ անգամ կստանձնի իր պարտավորությունները։ Ես չեմ կարող արժեւորել Ր. Հովհաննիսյանի գործողությունները, այսօր անգամ ինֆորմացիա չունեմ՝ ինքը արդեն սկսել է փողոցային ժամադրություններով առաջ գնալ։ Եվ կարծում եմ՝ ընդդիմության մոտեցումները, ձեւը, որակը կամ գործողությունները, բնականաբար, այդքան քննարկելի չպետք է լինեն, որովհետեւ ժողովրդավարության սցենարն այդպես է՝ պետք է լինի իշխանություն եւ ընդդիմություն։ Հիմա ընդդիմությունը Կապանում կպայմանավորվի՝ տղա տեսնի, ինչ-որ բան ասի կամ Ազատության հրապարակում, դա մեթոդիկա է։ Բայց Րաֆֆին ինչո՞ւմն է երդվելու։ Րաֆֆին կարող էր երդվել, երբ որ ղարաբաղյան պատերազմ էր, եւ Երեւան քաղաքն այդքան լուսավոր չէր, եւ այդքան ասֆալտապատում չկար։ Ամեն մեկը կարող է ինչ-որ մի տեղից գալ ու ինչ-որ մի բան երդվել, այդ խնդիրը մեր պետությունը չունի։ Մի ուրիշն էլ կարող է գալ ու երդվել։ Ազատ աշխարհ է, ու բոլորն էլ մտածում են, որ կարող են երդվել։
– Այդ օրն Ազատության հրապարակում ժողովուրդը Ր. Հովհաննիսյանի կողքին է լինելու, իսկ եթե հանկարծ…
Կարդացեք նաև
– Ես չեմ հասկանում, թե ժողովուրդ ասելով՝ Դուք ինչ եք հասկանում, մի փոքր զանգված… ու հանկարծ ժողովուրդը։ Մենք վտանգներ չենք տեսնում, քանի որ վտանգավորներն ուրիշներն են։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»
Երդմնակալության արարողություններ,ցավոք սրտի,շատ ենք տեսել:Գիտենք նաև երդմնազանցներին,անուն առ անուն:Եվ ոչ մեկը չի բացատրում,թե քանի կոպեկ արժի այդ ձևական,ոչինչ չպարտավորեցնող այդ ,,ցերեմոնյալը,,:Երդվում են բոլորը,գյուղապետից մինչև երկրի նախագահը (բժիշկը,պետ.ծառայողը և այլք: Ժամանակին նույնիսկ Վարդանիկն էր երդվել):Հետո?????Քանի անգամ է հաշիվ պահանջվել որևէ մեկից իր երդումը խախտելու համար?Գ. Սահակյանը հարցնում է ,,ինչումՆ է երդվելու Ռ.Հովհաննիսյանը?,,:Բնականաբար հարց է ծագում` ,,իսկ ինչումՆ է երդվելու Ս.Սարգսյանը?,,:Եթե երդման տեքստում բացակայում է ՍԱՆԿՑԻԱՅԻ մասը,( իսկ դա իրավաբանական փաստաթուղթ է) ապա այն պարտավորեցնող չէ և այն կարելի է սահուն կերպով անտեսել, ինչն էլ հաջողությամբ արվում է տարիներ ի վեր:Երևի ժամանակն է կամ փոխել երդման տեքստը կամ էլ հրաժարվել այդ`թիթիզության վերածված միջոցառումից:Միայն զինվորի տված երդումն է,որ կշիռ ունի որպես այդպիսին.մնացածը,խաղեր են: