Լրահոս
Օրվա լրահոսը

Vesti.az «Ադրբեջանահայ ռեպեր. իմ ընտանիքը քիչ չէ տառապել՝ լքելով Բաքուն»

Ապրիլ 02,2013 11:20

«Վեստի.ազ» լրատվականը հիշել է ադրբեջանահայ ռեպեր Պտախային (Դավիդ Նուրիև), որն անցած տարի ռուսական «Մինաև լայվ» հաղորդման ժամանակ ասել էր, որ եթե հնարավորություն լինի վերադառնալ ու ապրել Բաքվում, նա 100 տոկոսով չի վերադառնա. «Ես 9 տարեկանից Մոսկվայում եմ: Բաքու վերադարձել եմ երկու անգամ 1999թ. և 2001թ.», – ասել էր նա,- «Հայրս հայ է: Եղավ ղարաբաղյան պատմությունը, ու ես ուրախ եմ, որ գնացել եմ այնտեղից: Վերջերս այնտեղ էի ու հասկացա՝ հա, քաղաքը սիրուն է, բայց այնտեղ բաքվեցի չկա, միայն երազներ են՝ Երևանի ադրբեջանցիներ, որոնք մինչև հիմա համարձակվում են տանը հավ պահել: Ես շոկի մեջ էի, դա իմ հարազատ քաղաքն էր: Այն Սովետական Միության գիտական կենտրոնն էր: Իսկ հիմա այնտեղ ապրում են գեղացի էշեր: Հիմա վտանգավոր է Բաքվում ասել, որ ես բաքվեցի եմ»:

Լրատվականը հարցազրույց է արել նշված դեպքի կապակցությամբ:

Լրագրողի մեկնաբանություն-հարցին, որ եթե նրան դուր չի գալիս ժամանակակից Բաքուն, ապա դա նրան իրավունք չի տալիս վիրավորել փախստականներին, Պտախան ասել է. «Գուցե ես կոպիտ եմ արտահայտվել, բայց ես գիտեմ, որ ես գիտեմ, որ իրականում այդպես է եղել: Իմ ընտանիքը հիշում է, թե ինչ է տեղի ունեցել, որը քիչ չէ տառապել լքելով Բաքուն: Մեր նկատմամբ հատկապես ագրեսիվ էին նրանք, որոնք Երևանից էին եկել»:

Լրագրողի մյուս հարցին, թե արդյոք նա չգիտի, որ Երևանից եկածները իրենց կամքով չեն եկել, ռեպերը պատասխանել է. «Բայց ի՞նչ կապ ունի իմ ընտանիքը դրա հետ: Իմ հայրը հայ է, մայրս՝ ադրբեջանցի: Ես չգիտեի ով եմ՝ հա՞յ, թե՞ ադրբեջանցի: Իսկ Մոսկվայում ինձ բոլորը «սև» էին ասում», ծաղրում էին, որ ես «սև» եմ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930