Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մնաց միայն ԲՀԿ-ի փողերով շտաբի անձնակազմի կերած բուտերբրոդների մասին հիշողությունը

Ապրիլ 02,2013 11:18

Նախագահական ընտրություններին չմասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն իր չմասնակցությունը պոստ ֆակտում փորձեց ներկայացնել որպես բոյկոտ, Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում որոշել է որդեգրել հակառակ մարտավարությունը, մասնակցել բոլոր ուժերով, սակայն ընտրություններում չհաղթելու դեպքում՝ բոյկոտել։ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, թե եթե Երեւանի ավագանու ընտրությունները կեղծվեն, ապա ԲՀԿ-ն կբոյկոտի իր մասնակցությունն այդ «ոչ լեգիտիմ կառույցի աշխատանքներին»։ Այսպիսով՝ ԲՀԿ-ն կոշտացնում է իր դիրքորոշումը, եւ Երեւանի ավագանու ընտրություններում իր համար ընդունելի արդյունքներ չգրանցելու դեպքում իշխանություններին սպառնում վերածվել «արմատական այլընտրանքի»։ Ընդ որում, հենց արմատական այլընտրանքի եւ ոչ թե ընդդիմության, քանի որ առայժմ ԲՀԿ-ն խոսում է ոչ թե ընտրությունների արդյունքը բողոքարկելու, այլ ընդամենը ավագանու աշխատանքները բոյկոտելու մասին։ Թե ինչ արդյունք կարող է տալ նման շանտաժը, դժվար է ասել, առավել եւս, որ այս պահի դրությամբ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկը, կարծես թե, ԲՀԿ-ի օրինակին հետեւելու մտադրություն չունի։ Հետեւաբար, եթե անգամ ԲՀԿ-ն որոշի կրկնել ՀԱԿ-ի փորձը եւ բոյկոտել Երեւանի ավագանու աշխատանքները, ՀՀԿ-ն հանգիստ «յոլա կգնա» առանց նրա՝ «Դաշնակցության», Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» հետ։ Ճիշտ այնպես, ինչպես 2009-ին «յոլա գնաց» առանց ՀԱԿ-ի, որը, ի դեպ, այդ ժամանակ շատ ավելի մեծ քաղաքական կշիռ ուներ, քան այսօր ԲՀԿ-ն։

Էլ չասած՝ որ եթե մնացած քաղաքական ուժերի կողմից ընտրությունները կեղծելու մասին հայտարարությունները հանրությունն ընդունում է որպես իշխանության հասցեին ուղղված մեղադրանք, ապա «Բարգավաճ Հայաստան»-ի դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ այդ ուժը քաղաքականության մեջ իր առաջին քայլերը սկսել է «տուկի թելի» ու սերմացու կարտոֆիլի տեսքով ընտրակաշառք բաժանելով, որը վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում արդեն վերածվեց տրակտորների եւ աղբահան մեքենաների։ Ասել է թե՝ ԲՀԿ-ի զգուշացումը, թե եթե Երեւանի ավագանու ընտրությունները կեղծվեն, ապա իրենք ավագանու աշխատանքը կբոյկոտեն, պետք է հասկանալ հետեւյալ կերպ, եթե Երեւանի ավագանու ընտրությունները կեղծվեն միայն ՀՀԿ-ի կողմից։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի՝ ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի հետ համատեղ միասնական վերահսկողական խմբեր ձեւավորելու նախաձեռնությանը, ապա այն հիշեցնում է նախորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ձեւավորված միասնական շտաբը, որից, սակայն, մնաց միայն ոչինչ չասող անատամ մի հայտարարություն եւ ԲՀԿ-ի փողերով շտաբի անձնակազմի կուշտ-կուշտ կերած բուտերբրոդների մասին հիշողությունը։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930